Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 16:03 12-02-2026

Շնորհակալ եմ հասունության համար․ Մաշա Իսրայելյանը տոնում է 29-ամյակը

Երգչուհի Մաշա Իսրայելյանն այսօր նշում է ծննդյան 29-ամյակը: Տարեդարձի առթիվ նա Ինստագրամի իր էջում հրապարակել է նոր լուսանկարներ՝ ներկայանալով նուրբ և կանացի կերպարում:

Լուսանկարներին կից երգչուհին կիսվել է հասունացման և կյանքի դասերի մասին իր մտորումներով.

«Այսօր շնորհակալ եմ ոչ թե տարիների, այլ հասունության համար։ Ամեն բան իր ժամանակին է գալիս… իսկ ես սովորում եմ վստահել ճանապարհին։ Շնորհավոր 29, Մաշ»։

Երկրպագուներն ու հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ են հղել երգչուհուն՝ բարձր գնահատելով ինչպես նրա արտաքին տեսքը, այնպես էլ գրառման անկեղծությունը:

Ամենից շատ դիտված