Ներքին 3 տարի առաջ - 11:47 20-08-2023

Քաջարանն այսօր տոնում է իր հիմնադրման 65-ամյակը

Սյունիքի մարզպետը շնորհավորական ուղերձ է հղել Քաջարանի օրվա առթիվ․

Քաջարանն այսօր տոնում է իր հիմնադրման 65-ամյակը, որի առիթով շնորհավորում եմ քաջարանցիներին ու բոլոր այն մարդկանց, որոնց համար երկրորդ հայրենիք է այն, որոնք աշխատում և ապրում են այս քաղաքում։

Կարող է թվալ, թե քաղաքի կյանքում փոքր ժամանակահատված է 65 տարին․ այո՛, երիտասարդ է Քաջարանը, բայց այն դերը, որ ունեցել է այս «քաղաք-ձեռնարկությունը» Հայաստանի տնտեսության զարգացման մեջ, հսկայական է։ Իսկ դրա հիմքում քաջարանցիների անխոնջ աշխատանքն է ու նվիրվածությունը հանքարդյունաբերական գործին։

Սակայն պետք է փաստել, որ Քաջարանը վաղուց արդեն դուրս է զուտ հանքարդյունաբերական քաղաք լինելու՝ տասնամյակների ընկալումից։ Այն նաև իր ուրույն մշակութային, սպորտային, կրթական դեմքն ունեցող ու այս ոլորտներում ևս ավանդույթներ հիմնող քաղաք է։

Տոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ներդրում ունեն Քաջարանի կառուցման ու զարգացման գործում։

Վստահ եմ, որ քաղաքն ունի մեծ հեռանկարներ, իսկ նրա աշխատասեր ու հոգատար բնակիչները՝ լայն հնարավորություններ՝ ամենախիզախ ծրագրերի իրականացման համար:

Թո՛ղ, որ բազում տարիներ գումարվեն 65-ամյա այս տարեգրությանը, ու Քաջարանը դարերով շարունակի իր անխախտ ընթացքը։
Շնորհավո՛ր ծննդյանդ օրը, Քաջարա՛ն։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում