Ներքին 7 ամիս առաջ - 10:59 11-02-2026

Հերթական «անճշտությունն» է տեղ գտել վարչապետի պաշտոնական կայքում․ Արա Պապյան

Արա Պապյանը գրառում է կատարել, անդրադառնալով վարչապետի կայքում տեղ գտած հերթական անճշտությանը

«Հերթական «անճշտությունն» է տեղ գտել վարչապետի պաշտոնական կայքում։ Այնտեղ ներկայացված է, որ ստորագրվել է «միջուկային էներգիայի որոտում համագործակցության հայտարարություն»։

Բնավ այդպես չէ։ Այդ փաստաթուղթը ԴԵՌ պիտի ստորագրվի։ Ստորագրվել է ընդամենը այդ «համաձայնագրի մասին բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն»։

Սրանք երկու էապես տարբեր փաստաթղթեր են։

Ի դեպ, որտե՞ղ կարող ենք ծանոթանալ ստորագրված փաստաթղթին»։