Մամուլ 8 ամիս առաջ - 08:25 10-02-2026

Ինչ է որոշվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր գործով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունվարի 23-ին Արմավիրի մարզի դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանը հեռացել է առանձին սենյակ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր քրեական գործով դատավճիռ կյացնելու նպատակով: Սակայն Հունվարի 26-ին լրացուցիչ դատալսումներ է նշանակել։ Դատելով իրավիճակից կամ դատավորը քրեական գործով որոշ հարցերի պատասխան չի ստացել եւ դրանք վերջնական ստանալու համար լրացուցիչ լսումներ է նշանակում կամ միգուցե այլ մտավախություններ ունի վերջնական որոշում կայացնելու հարցում։ Նկատենք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի քրեական գործը քննում է դատավոր Հրաչյա Մեխակյանը, որ Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի փեսան։ Կաշկանդվա՞ծ է քրոջ որդին կամ հայտնի փեսան ՔՊ-ականների հարազատների քրեական գործերով, թե ոչ, ցույց կտա ժամանակը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի դատարանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների համակցությունը՝ գրավը՝ 2 միլիոն ՀՀ դրամի չափով և բացակայելու արգելքը թողնել անփոփոխ, իսկ այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը չերկարաձգել և փոխարինել վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցով։

ArmLur.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու համար: Մկրտիչ Մկրտչյանը ձերբակալվել էր Օգոստոսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։ Փաստացի նախաքննական մարմինը բավարարվեց միայն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը ապօրինի զենքի գործով մեղադրյալի կարգավիճակ տալ, իսկ թմրանյութի թեման ծածկադմփոց արեցին»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ