Ներքին 5 ամիս առաջ - 23:05 09-02-2026

Հայհոյանքներ, ծեծ ու հարվածներ շիկացած շամփուրով. ընտանեկան դաժան բռնության դեպք Հայաստանում

Ընտանիքում ֆիզիկական բռնության որոշ դեպքերում կարմիր գիծը հատվում է առանձնակի դաժանությամբ. հայհոյանքներ, ծեծ, ստորացում ու այս դեպքում նույնիսկ հարվածներ՝ շիկացած շամփուրով: Եվ սա հայաստանյան իրականություն է:

Այս պատմությունը, ըստ տուժողի, 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանք է: 2021 թվականի մայիսի 30-ին՝ կեսգիշերին մոտ, Հայկ Հ.-ն Գյումրի քաղաքի իրենց տանը դաժան բռնության է ենթարկել կնոջը՝ Արմենուհի Խ.-ին:

Նա կնոջը կասկածել է դավաճանության մեջ, մեղադրել 2-րդ հեռախոսահամար ունենալու մեջ ու որոշել է վրեժը լուծել առանձնակի դաժանությամբ: Սկզբում հայհոյել է, ծեծել, հետո որոշել, որ կինը պետք է մերկանա ու շիկացած շամփուրով հարվածել է մարմնի տարբեր հատվածներին:

Բռնությունը շարունակվել է նաև ամիսներ անց: 2022 թվականի հունվարի 30-ին կրկին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում Հայկ Հ.-ն հայհոյել է կնոջը, ծեծել, գրպանից հանել դանակն ու բազմաթիվ փոքր վնասվածքներ հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին:

Նա Արմենուհի Խ.-ին ստիպել է ձայն չհանել, որ ընտանիքի մյուս անդամները չլսեն ու բռունքով հարվածել է նրա աջ աչքին: Թվում է՝ սարսափն այսքանով ավարտվում է, բայց ոչ: Ամուսինը խոհանոցից վերցրել է սրբիչը, մի մասով փակել կնոջ բերանը, մյուս մասը փաթաթել վզին ու փորձել խեղդամահ անել:

Կնոջը քարշ տալով տարել է շքամուտք, հետո նորից՝ տուն, ստիպել է մերկանալ, բացել է տան պատուհանն ու ստիպել ձմեռվա ցրտին կանգնել բաց պատուհանի դիմաց: Տառապանքները ձգվել են մինչև փետրվարի 2-ը: Նա շարունակել է կնոջը բռնության ենթարկել, զրկել է ազատությունից ու արգելել շփվել որևէ մեկի հետ՝ առանց իր ներկայության:

Հայկ Հ.-ն դատաքննության ընթացքում իրեն մասամբ է մեղավոր ճանաչել, հայտնելով, որ շամփուրները դիտավորությամբ չի տաքացրել ու դրանցով չի հարվածել Արմենուհի Խ.-ին, սակայն լրացուցիչ հարցաքննության ընթացքում նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, հայտնելով, որ զղջում է իր կատարած արարքների համար:

Տուժողը, սակայն, հրաժարվել է ցուցմունք տալ, հասկանալով, որ այն կարող է օգտագործվել ամուսնու դեմ: Արմենուհի Խ.-ն նախաքննական իր ցուցմունքում պատմել է, որ այդ օրը 1 ժամ տևած վճաբանությունից հետո ինքը կարողացել է դուրս գալ տնից՝ դուռը դրսից կողպելով, որպեսզի ամուսինը չկարողանա հետապնդել իրեն: Նա փողոցում պատահական անցորդից հեռախոս է խնդրել, զանգել մորն ու խնդրել ոստիկանություն դիմել:

Քիչ անց ոստիկանները Հայկ Հ.-ին բերման են ենթարկել: Կինը պատմել է նաև, որ 2015 թվականից հետո, երբ Հայկ Հ.-ն վերադարձել է Ռուսաստանից, սկսել է ալկոհոլ օգտագործել, դավաճանել է իրեն, ինչի հետևանքով էլ 2016-ին նա իր կամքով ընդհատել է հղիությունը: Կյանքին վերջ տալու մտքեր նույնպես եղել են՝ պայմանավորված սոցիալական ծանր վիճակով ու ֆինանսական խնդիրներով:

Արմենուհի Հ.-ն դատարանում հայտնել է, որ ինքը չի ցանկանում, որ ամուսինն ազատազրկվի, ուզում է՝ երեխաների կողքին լինի: Տուժողը պնդել է, որ իրեն անվտանգ է զգում և այն բոլոր տառապանքները, որ իրեն պատճառել է ամուսինը, հասկացել է, մտել նրա հոգեվիճակի ու դրության մեջ, քանի որ ամուսինը, կնոջ խոսքով, 2020 թվականի 44-օրա պատերազմից հետո է հայտնվել այդպիսի հոգեվիճակում:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում