Ներքին 5 ամիս առաջ - 15:31 06-02-2026

2020-ին Երևանում տեղի ունեցած ահասարսուռ դեպքի մանրամասները

2020 թվականի օգոստոսի 1-ին Տավուշի մարզի բնակիչ Վահրամ Մ.-ն, որն այդ ժամանակ եղել է 58 տարեկան, մոտ 6 ամիս բնակվել է քրոջ տանը՝ Երևան քաղաքի Նոր Արեշ փողոցի տներից մեկում, գտնվել է քրոջ խնամակալության ու հոգածության տակ, քրոջը սպանելու նպատակով խոհանոցից վերցրել էր կենցաղային խառնիչ սարքը, ծածուկ մտել քրոջ սենյակ ու լարը գցելով քրոջ՝ 68-ամյա Մելանյա Մ.-ի պարանոցին՝ խեղդամահ արել նրան:

Վահրամ Մ.-ն, որը 2003-ից մինչև 2016 թվականն աշխատել է Առողջապահության նախարարության դատական բժշկության գիտագործնական կենտրոնի Տավուշի մարզային բաժանմունքում՝ որպես սանիտար, դաժանաբար ու սառնասրտորեն կտրել է քրոջ գլուխը՝ որպես դանակ օգտագործելով 35 սմ երկարությամբ, նախապես սրած երկաթի կտորը:

Եվ նույնիսկ այսքանով տղամարդը չի սահմանափակվել: Նա քրոջ գլուխը դրել է դեղին, պոլիէթիլենային տոպրակի մեջ ու դուրս եկել տնից:

Արդեն Մ. Խորենացի փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանները, տեսնելով տարօրինակ հագուստով ու վարքագծով տղամարդուն ու նրա ձեռքի արյունոտ տոպրակը, մոտեցել են ու հարցրել, թե ինչ է տոպրակում, ինչին ի պատասխան Վահրամ Մ.-ն հայտնել է, որ ավտոմեքենայի է սպասում, իսկ տոպրակի մեջ խոզի գլուխ է:

Ոստիկանության Էրեբունու բաժնի մոտ համայնքային ոստիկանները բացել էին տոպրակն ու տեսել, որ այնտեղ մարդու գլուխ է:

Վահրամ Մ.-ն հայտնել էր, որ դա իր քրոջ գլուխն է, որն ինքը 1 ժամ առաջ է կտրել, մարմինն էլ թողել է դեպքի վայրում՝ տանը:

Տանը հայտնաբերվել էր քրոջ մարմինն ու գլխի հետ ուղարկվել դատաբժշկական փորձաքննության:

Մելանյա Մ.-ի տանը հայտնաբերել էին նաև արյան հետքեր, ծալովի դանակ, 35 սմ երկարությամբ, դանակի նմանվող երկաթը, որով էլ ոճրագործը գլխատել էր քրոջը, կենցաղային խառնիչ սարքը:

Դատաբժշկական փորձաքննությամբ պարզ էր դարձել, որ Մելանյա Մ.-ն մահացել է մեխանիկական շնչահեղձությունից և մինչև մահանալը դիմադրել է:

Գլխատված մարմնի վրա եղել էին կտրած-ծակած վերքեր, արյունազեղումներ կոպերին, որոնք պատճառվել են արդեն մահից հետո:

Դատալեքս-ի տվյալներով՝ Վահրամ Մ.-ն 1990 թվականից տառապում է շիզոֆրենիայով, ունի հոգեկան խանգարումներ և ըստ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ նա հանցագործությունը կատարելուց առաջ, կատարելու պահին ու նույնիսկ դրանից հետո գտնվել է հիվանդագին խանգարվածության տակ և չի գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Վահրամ Մ.-ն այդ հոգեվիճակով չի կարողացել մասնակցել քննչական ու դատավարական գործողություններին, խիստ վտանգավոր է իր անձի և հասարակության համար: Կարիք է եղել նրան մեկուսացնել և բուժման ուղարկել հարկադիր բուժման՝ հատուկ ռեժիմով հոգեբուժարանում:

Դատարանը 2022 թվականի մայիսի 17-ին որոշեց Վահրամ Մ.-ին ճանաչել անմեղսունակ, ազատել քրեական պատասխանատվությունից ու որպես հարկադրանքի միջոց նրան տեղավորել հոգեբուժական կազմակերպությունների հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում:

Ա․Ս․

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ