Մամուլ 3 ամիս առաջ - 07:20 06-02-2026

ԿԿՀ-ն անտեսում է բացահայտված կոռուպցիան ու շահերի բախումը․ արդարացվում է իշխանությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Գաղտնիք չէ, որ իշխանություններն այնպես են անում, որ ՀՀ-ում գործող յուրաքանչյուր կառույց սպասարկի իրենց շահերը, այդ թվում նաև սահմանադրական անկախ մարմին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Հայտնի է, որ գրեթե 3 տարի իշխանությունն իր սրտի ԿԿՀ նախագահին չի կարողանում գտնել, և Մարիամ Գալստյանը 2023 թվականի նոյեմբերի 20-ից ի վեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարողն է, ով էլ կայացնում է իշխանահաճո որոշումներ։

ԶԼՄ բացահայտում, որը աչքաթող է արվել ԿԿՀ-ի կողմից

«Հետք»-ը գրել էր, որ Արարատի համայնքապետարանը 674 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի եղբոր ընկերության հետ։
Հոդվածում ասվում էր, որ 2025 թվականի մայիսի 23-ին Արարատի համայնքապետարանը պայմանագիր է կնքել «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 115 մլն 716 հազար դրամ է։
Համաձայն պայմանագրի՝ ընկերությունը պետք է իրականացնի Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի 3 փողոցների ասֆալտապատման աշխատանքները։
Աշխատանքները պետք է իրականացվեն երկու փուլով։ Առաջին փուլում ասֆալտապատվելու են Արմաշ բնակավայրի Անկախության փողոցը և Հանրապետության փողոցի առաջին և երկրորդ հատվածները, իսկ երկրորդ փուլում՝ Հայիրյան փողոցը։
«Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի սեփականատերը Ստեփան Վարդանյանն է։ Նա Արարատ համայնքի ավագանու նախկին անդամ Սամվել Վարդանյանի եղբայրն է։

Սամվել Վարդանյանն ավագանու անդամ է ընտրվել 2021 թվականին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ «Հանրային ծառայությունների մասին» օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոն զբաղեցնող անձը շահերի բախման իրավիճակում հայտնվելու դեպքում պետք է իր վերադասին ներկայացնի շահերի բախման վերաբերյալ հայտարարություն։ Վերադաս չունենալու դեպքում պաշտոնյան շահերի բախման վերաբերյալ հայտարարությունը պետք է ներկայացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության էր առել ԶԼՄ հրապարակումը, և տեղեկությունների ուսումնասիրությամբ Հանձնաժողովի կողմից գնումների մասին օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ չեն արձանագրվել, ուստի Հանձնաժողովը հրապարակման առարկան քննարկել է միայն Հանձնաժողովին համայնքի ղեկավարի կողմից շահերի բախման մասին գրավոր հայտարարություն չներկայացնելու համատեքստում։
Գործի քննության արդյունքում, Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնություն ապահովված չլինելու հանգամանքով պայմանավորված, վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշում չի կայացվել։

Վերջին շրջանում պետական գնումներում իշխանության կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցության շեմն աճում է, սակայն պատասխանատվության մակարդակը նվազում է»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին