Մամուլ 9 ամիս առաջ - 08:39 04-02-2026

Վենսի այցն ունի պետական գաղտնիքի կոմպոնենտ. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Առաջիկայում սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան եւ Ադրբեջան: Թե ինչ սպասումներ կարելի է ունենալ այս այցից, «Իրավունք»-ը պարզել է ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ Գարիկ Քեռյանի տեսակետը:

–Կարծիքները շատ տարբեր են, քանի որ նման բարձրաստիճան պաշտոնյայի այցելությունը Հայաստան, եթե չեմ սխալվում, երբեւիցե չի եղել: Մեկ անգամ եղավ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը, սակայն փոխնախագահի այց, ես չեմ հիշում, որ եղել է:

Սա, իհարկե, լուրջ քաղաքական իրադարձություն է: Բազմաթիվ հետազոտական, վերլուծական կենտրոններում, քաղաքական շրջանակներում քննարկվում է մեկ հարց, թե որն է այս այցելության նպատակը: Իհարկե, այստեղ կա նաեւ դիվանագիտական, պետական գաղտնիք, որը կարող է եւ Հայաստան ու միմանալ մեկ կամ երեք անձ, բայց փորձագիտական առումով դիտարկելով այցը՝ ես կարող եմ ասել իմ կարծիքը:

Գիտեք, ուկրաինական ճակատում բավականին լուրջ ջանքեր են գործադրվում պատերազմի դադարեցման գործում: Բացառված չէ, որ մոտակա ամիսներին հաջողվի հասնել պատերազմի ավարտին:

Արեւմտյան ստրատեգները շատ լավ գիտեն, որ ուկրաինական ճակատում խաղաղությունից հետո Ռուսաստանը կրկին իր հայացքները ձգելու է Խորհրդային տարածության մյուս տարածաշրջաններին, քանի որ կա՛մ թուլացել է իր ազդեցությունը, կա՛մ ընդհանրապես այն կորցրել է:

Գաղտնիք չէ, որ Պուտինի գերնպատակը միշտ եղել է հետխորհրդային տարածաշրջանում ռուսական ազդեցության վերականգնումը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ