Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 18:56 03-02-2026

Ես անտաղանդ եմ, կփչացնեմ «Վարչաբենդը». Դավիթ Խուդաթյանն ամփոփեց 2025-ը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ամփոփել է 2025 թվականը՝ ներկայացնելով նախարարության իրականացրած ծրագրերն ու 2026-ի առաջնահերթությունները։

Նրա խոսքով՝ անցած տարի ոլորտում իրականացվել են շուրջ 61 միլիարդ դրամի ծրագրեր, ինչը, ըստ նախարարի, աննախադեպ ծավալ է ճանապարհաշինության, մանկապարտեզների, ջրամատակարարման և համայնքային ենթակառուցվածքների բարելավման ոլորտում։

«2025 թվականի պետական բյուջեն կազմել է 293 միլիարդ դրամ, իսկ կատարողականը՝ շուրջ 92,3%»,- ասաց Խուդաթյանը:

Նախարարն անդրադարձել է նաև «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի շինարարությանը՝ ընդգծելով, որ Գյումրիի ուղղությամբ աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Միաժամանակ Խուդաթյանը նշել է, որ որոշ ճանապարհների մասով քաղաքացիների դժգոհությունները հնարավոր են, սակայն հիշեցրել է՝ 2018-ից մինչ օրս Հայաստանում կառուցվել և վերակառուցվել է շուրջ 5000 կիլոմետր ճանապարհ։

«Քաղաքացիները գոհ են մեր կառուցած ճանապարհներից, և փոփոխությունները քաղաքացիներին հաճելի է»,- ասել է ՏԿԵ նախարարը՝ տեղեկացնելով, որ 2018-ից մինչ օրս շուրջ 5000 կմ ճանապարհ են կառուցել ու վերակառուցել, և այդ ճանապարների որակական ցուցանիշները բավարար են իրենց համար։

Խուդաթյանը շեշտում է՝ առանձնահատուկ կարևորություն է տրվել նաև Հայաստանի էլեկտրահամակարգի սինխրոնացման գործընթացին՝ հարևան բոլոր չորս երկրների հետ։

Երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ, նախարարի խոսքով, շարունակվում է երկխոսությունը։ Քննարկումները ընթանում են նաև Ռուսաստանի հետ համագործակցությամբ՝ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան ուղղություններով հնարավոր ծրագրերի շուրջ։

«Քննարկում և որոշում չունենք։ Դեռևս երկար ժամանակ կա պայմանագրի ժամկետի լրանալուն։ Այնունամենայնիվ մենք քննարկում չեն ունեցել, հետևաբար՝ որոշում չունենք։ Ֆինանսական խնդիրները մեզ չեն մտահոգում, որովհետև եթե մենք գործընկերների հետ պայմանավորվեցինք, որ ծրագիրն իրագործելի է, վստահաբար՝ իրենք կիրագործեն, այդ ռիսկերը հաշվի ենք առնում»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ստեղծած «Վարչաբենդի» կազմակերպած համերգին որևէ երաժշտական գործիք չնվագելու հանգամանքին՝ Խուդաթյանը պնդեց, որ ինքն անտաղանդ է այդ հարցում։ «Ցավոք սրտի, երաժշտական գործիքներին տիրապետելու մասով ես անտաղանդ եմ, հետևաբար ես ավելի կփչացնեի «Վարչաբենդ»-ը»,- նշեց նա։

Խուդաթյանը խոստացավ, որ եղանակային պայմանների բարելավվելուն պես լրագրողներին կհրավիրեն Վեդիի ջրամբարի ավարտված շինարարական աշխատանքներին ծանոթանալու։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»