Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:17 16-12-2024

Դավիթ Խուդաթյանն ու Իրանի դեսպանը պայմանավորվել են համատեղ այց կատարել Սյունիքի մարզ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

«Ողջունել եմ դեսպանին և վերահաստատել Հայաստանի և բարեկամ Իրանի միջև համագործակցության ընդլայնման մեր վճռականությունը և հույս հայտնել, որ այսուհետ ևս ջանք չի խնայվի բոլոր ուղղություններով հայ-իրանական ռազմավարական գործընկերության ընդլայնման և խորացման հարցում։

Դեսպանը ևս ընդգծել է, որ Հայաստանի հետ համագործակցության լայն օրակարգ կա և մեծ ներուժ՝ ընդլայնելու առկա համագործակցությունը: Հանդիպման ժամանակ քննարկել ենք տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։

Պայմանավորվել ենք առաջիկայում համատեղ այց կատարել Սյունիքի մարզ` հետևելու ճանապարհաշինական, ինչպես նաև Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքին»,- գրել է նախարարը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ