Արտաքին 4 ամիս առաջ - 17:29 01-02-2026

Սերգեյ Շոյգուն պաշտոնական այցով Չինաստան է մեկնել

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Չինաստան, հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությանը։

Չինաստան այցի ընթացքում Սերգեյ Շոյգուն բանակցություններ կանցկացնի ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։

Կողմերը կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում փոփոխված իրավիճակը, ասված է հաղորդագրությունում։