Մամուլ 5 ամիս առաջ - 08:23 31-01-2026

Դատախազները կտրվում են քննությունից․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Հունվարի 29-ին Բարձրագույն դատական խորհրդում հերթական անգամ չեն կարողացել Հակակոռուպցիոն դատարանի համար դատավոր ընտրել, այս անգամ՝ քաղաքացիական դատարանի։ Հիշեցնենք․ նախորդ անգամ էլ Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր չէր ընտրվել՝ թեկնածուները չէին կարողացել քննության գրավոր փուլը հաղթահարել։ ԲԴԽ-ից մեզ փոխանցեցին՝ 3 հավակնորդ է եղել, որոնցից որեւէ մեկը չի ստացել անհրաժեշտ քանակի ձայն։ Մեր տեղեկություններով՝ դատավոր դառնալու համար պայքարել են փաստաբաններ Կարեն Ստեփանյանը, Մհեր Հայրապետյանը եւ դատախազ Տաթեւիկ Խաչատրյանը։ Նշենք, որ գրեթե ամեն անգամ դատավորի պաշտոնի համար մրցույթին դատախազներ են մասնակցում, բայց վերջին շրջանում նրանց հիմնականում չի հաջողվում հաղթահարել անցողիկ շեմը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից