Մամուլ 9 ամիս առաջ - 08:17 31-01-2026

Դիսկոտեկին տժժացել են նաեւ ռաբիսի տակ․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Ջրվեժի «Պալլադիում հոլլ»-ում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած դիսկոտեկին թեպետ նախապես հայտարարել էին, որ երիտասարդները գրանցվեն, սակայն, կարելի է ասել, Փաշինյանի թիմակիցներն ու շրջիկ պատարագների մասսան է հիմնականում ներկա եղել, մասնակիցների մեծ մասը 40, անգամ 50 պլյուս տարիքի են եղել, շատերին Փաշինյանի աշխատակազմից են հրավիրել՝ ՔՊ- ական տարածքային կառույցներից:

Նախապես փոքրիկ դրոշներ են բաժանել մասնակիցներին, մինչ Փաշինյանի գալը մի քանի անգամ պարապել են նրա հեղինակած երգի տակ՝ պարային ինչ շարժումներ անել, որ հեռարձակելու լավ տեսարան ունենան: Իսկ դիսկոտեկի կեսից արդեն միացրել են ռաբիս երաժշտություն ու լավ տժժացել:

Ողջ ընթացքում պարահրապարակում պտտվել են ՊՊԾ աշխատակիցներ, նաև Հովհաննավանքում պատարագի ժամանակ ռեպլիկ արձակած Հայկ Դորունցին բերանը փակելով՝ դուրս հանող թիկնազորի աշխատակից Աշոտ Մկրտումյանը: Մինչ ռեստորան մտնելն էլ մասնակիցներին հատուկ սարքերով լավ զննել են, նոր ներս թողել: Ընթացքում մասնակիցներին անվճար միայն ջուր են տվել, գարեջուրն ու ուտելիքը մարդիկ իրենք են գնել:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ