Ներքին 5 ամիս առաջ - 21:32 29-01-2026

Փաստաբանը նոր մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի կալանքի երկարացման միջնորդության մասին

Արշակ Սրբազանի կալանքի երկարացման միջնորդության մասին փաստաբան Արսեն Բաբայանը նոր մանրամասներ է հայտնում․

«Ցերեկը, երբ գրեցի, որ վաղը նիստը պիտի լինի՝ չէի ուզում լրացուցիչ տեղեկություններ հայտնել արդեն երևացող դատարանի ընտրության որոշ խարդավանքների մասին, քանի որ մտածում էի, թե գուցե հետագայում այլ հանգամանքներ պարզեմ։

Բայց այլևս գոնե ինձ հաար ամեն բան պարզ է ու կմանրամասնեմ։ Նախ հայտնեմ, որ վաղը Հ․Մանուկյանի նախագահությամբ ժամը 15։00-ի դռնփակ նիստը չի կայանալու։

Այսպես,
ուրեմն քննիչը միջնորդությունը դատարան է ներկայացրել հունվարի 26-ին։ Քանի որ այդ օրվա հերթապահ դատարանը Շենգավիթի նստավայրն էր՝ քննիչի բնականաբար միջնորդությունը պետք է ներկայացներ հենց Շենգավիթի նստավայր։

Հետո ներքին աղբյուրներից պարզեցի, որ թեև հերթապահ դատարանը Շենգավիթն էր, բայց միջնորդությունն ուղարկվել է Ավանի նստավայր։ Անմիջապես մտա դատական իշխանության կայքը, որպեսզի նորից ստուգեմ հերթապահության գրաֆիկը և գիտե՞ք ինչ պարզվեց․ ամսի 26-ից Երևանում որևէ դատարան հերթապահ չի։ Այսինքն՝ պարզապես ջնջվել էր հերթապահության ցուցակից Շենգավիթի հերթապահությունը։

Դե առաջինը, որ հասկացա դա այն էր, որ ուղարկել են Ավանի նստավայր, որպեսզի ինչ անե՞ն․․․ այո, Մասիս Մելքոնյանին հանձնարարեն։ Բայց լրացուցիչ ստուգումներով պարզեցի, որ Մասիս Մելքոնյանը գտնվում է արձակուրդում։ Ուրախացա։

Այնուհետև Ավանի նստավայրի դատավոր Հ․Մանուկյանի կազմից զանգ ստացա և ինձ հայտնեցին, որ պարոն Մանուկյանը Արշակ սրբազանի կալանքի քննության նիստը նշանակել է վաղը ժամը 15։00-ին։ Էլ ավելի ուրախացա․ նախ այն պատճառով, որ Մասիս Մելքոնյանին արձակուրդից հետ չեն կանչել (դրան էլ եմ հավատում) և հետո, որ բավականին լավ դատավոր պիտի որոշում կայացնի։
Բայց ի՞նչ կատարվեց հետո՝ շատ զավեշտալի է․․․

Քիչ առաջ նորից զանգ ստացա Ավանի նստավայրից և ինձ հայտնեցին, որ Արշակ սրբազանի կալանքի գործով վերամակագրում է կատարվել։ Այսինքն՝ որոշվել է, որ Հ․Մանուկյանը չի քննելու միջնորդությունը։

Հիմա համոզմունք ունեմ, որ Մասիս Մելքոնյանը արձակուրդից կվերադառնա ու կերկարացնի Սրբազանի կալանքը․․․

Հ․Գ․ Բայց արդեն իսկապես ամոթ է։ Նույնիսկ ես եմ ամաչում ձեր փոխարեն։ Գոնե Մասիս Մելքոնյանին մի մակագրեք։ Ավանի նստավայրում էլի ունեք համապատասխան դատավորներ»։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները