Արտաքին 9 ամիս առաջ - 21:43 29-01-2026

Թուրքիան և Բուլղարիան նոր սահմանային անցակետ են հիմնում

Բուլղարիայի կառավարությունը որոշում է կայացրել Թուրքիայի հետ նոր սահմանային անցակետ հիմնել։ Այն կգործի արդեն իսկ գոյություն ունեցող Կապիտան Անդրեևո-Քափըքուլե սահմանային անցակետից հյուսիս գտնվող հատվածում։

Կապիտան Անդրեևո-Քափըքուլե անցակետը համարվում է աշխարհի ամենածանրաբեռնված սահմանային անցակետերից մեկը և հայտնի է նաև որպես «Եվրոպայի ամենամեծ ցամաքային սահմանային անցակետ, որը կապում է Եվրոպական Միությունը (ԵՄ) Ասիայի հետ։

Կառավարության հերթական նիստից հետո հրապարակված գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ նախարարների խորհուրդը հաստատել է նոր սահմանային անցակետ բացելու վերաբերյալ համաձայնագրի նախագիծը։

Բուլղարիայի և Թուրքիայի իրավասու մարմինների կողմից ձևավորվող համատեղ հանձնաժողովը կորոշի նոր սահմանային անցակետի կառուցման հետ կապված հարցերը, մասնավորապես երթուղիների տեղակայումը, սահմանային անցակետերի քանակը, նոր սահմանային վերահսկողությունը և դրա շահագործման ռեժիմը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան