Ներքին Արտաքին 4 ամիս առաջ - 17:28 28-01-2026

Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալшծանք չկա. Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում

Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նստաշրջանում` պատասխանելով Եվրոպական պահպանողականների քաղաքական խմբի ներկայացուցչի հարցին։

Եվրոպացի պատգամավորը նշել է, որ Հայ առաքելական եկեղեցին ավելի քան 1700 տարեկան է, և այն կարևոր դերակատարում ունի ՀՀ անկախության հարցում, այնուհետև հիշեցրել, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ուզում է փոփոխել եկեղեցին և այս հարցում իր շուրջն է համախմբել մի քանի եպիսկոպոսների։ Նա հարցրել է Արարատ Միրզոյանին՝ միթե՞ սա ժողովրդավարական, կրոնական և խոսքի իրավունքի ազատությունների խախտում չէ։

«Սա բամբասանք է, որը պետք է պարզաբանվի ու հստակեցվի հենց այստեղ։ Պետք է ասեմ, որ լիովին անհամաձայն եմ ձեր որոշ ձևակերպումների, որակավորումների հետ։ Ցավում եմ, որ ձեր տեղեկատվությունը ամբողջապես ճշմարիտ չէ։ Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա»,- նշել է Միրզոյանը:

Միրզոյանը նաև հայտարարել է, որ որոշ հոգևորականներ ժողովրդավար ճանապարհով ընտրված իշխանությանը բռնի ձևով իշխանությունից հեռացնելու կոչեր են արել։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը