Ներքին 8 ամիս առաջ - 14:10 28-01-2026

Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը և կուսակցության անդամներն այսօր՝ հունվարի 28-ին, Բանակի օրն այցելել են Եռաբլուր։

Անդրանիկ Թևանյանն այս մասին տեսանյութ է հրապարակել, գրառում արել «Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից» վերտառությամբ․

«Մեր երկիրը պաշտպանելու համար ստեղծված բանակն այսօր ունի բոլորիս պաշտպանության կարիքը։

2018–ի մայիսի 9–ից սկսած «թավշյա» իշխանությունը հարձակվել է մեր բանակի վրա։ Սրանք մեր հաղթանակած բանակը դարձրեցին պարտված՝ զրոյացնելով բոլորիս ձեռքբերումներն ու տոնական օրերը։
Սկզբում տապալեցին բանակցային գործընթացը, հետո բերեցին պատերազմ ու պարտություն։ Դրան հաջորդեց Արցախը հանձնելու դավադիր քայլը։ Հիմա հասել են Սյունիքին։

Այսօր այնպիսի վիճակում ենք, որ մե՛նք պետք է պաշտպանենք բանակն օրվա իշխանությունից, որպեսզի մեր բանակն էլ կարողանա մեզ պաշտպանել»։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան