Ներքին 4 տարի առաջ - 13:08 15-04-2022

Մենք դրական ենք գնահատում և միանում ենք Արցախի խորհրդարանի հրապարակած որոշմանը. Անդրանիկ Թևանյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը և ասաց. «Մենք դրական ենք գնահատում և միանում ենք Արցախի խորհրդարանի հրապարակած որոշմանը։ Այդ որոշմամբ փաստացի Արցախի և Հայաստանի խորհրդարանում հաստատվեց կոնսենսուս մինուս 1 տարբերակը, այսինքն՝ Արցախը 100 տոկոսով՝ ի դեմս խորհրդարանի, և Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը դեմ են այն մոտեցմանը, որով փորձում են ասել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Մենք դեմ ենք այդ մոտեցմանը։ Այս իշխանությունը ասել էր, որ հարցի լուծումը պետք է բավարարի Արցախի ժողովրդին, բայց Արցախի ժողովուրդը ասաց, որ այդ լուծումը չի բավարարում մեզ, և դուք ոչ լեգիտիմ եք։

Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրություն ասելով նկատի ունի միայն Թուրքիային և Ադրբեջանին։ Այս երկու օրը խորհրդարանական քննարկումների ժամանակ միայն ստեր են հնչել. առաջին՝ պատերազմը Շուշիի համար էր, և մինչև Շուշին չհանձնվեր, պատերազմը չէր դադարի։ Այդ սուտը հերքվել է ՌԴ նախագահի մակարդակով, և այդ հերքմանը հերքում չի տրվել։ Երկրորդ՝ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հետ կապված հայաստանյան մոտեցումը։ Չկա նման բան»:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ