Մամուլ 9 ամիս առաջ - 08:54 28-01-2026

Հատուկ «հանդեսին» պատրաստվելիս․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ այս տարի Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովն անցկացվելու է մայիսին՝ Հայաստանում։ Փորձագետների գնահատմամբ, այն հերթական աջակցությունն է լինելու Փաշինյանի իշխանությանը` համապետական ընտրություններին ընդառաջ, փորձելու են բարձրացնել նրա գահավիժած վարկանիշը, սրանով փորձելու են հայ հանրության մոտ տպավորություն թողնել Եվրոպայի աջակցության եւ Ռուսաստանի «գաղութացումից» ազատագրվելու մասին։

Իշխանություններն էլ, ըստ ամենայնի, որոշել են հատուկ հանդիսավորությամբ պատրաստվել այդ միջոցառմանը, անգամ գագաթնաժողովի օրը՝ մայիսի 4-ը, որոշել են այս տարի ոչ աշխատանքային հռչակել՝ տեղափոխելով ապրիլի 18, որպեսզի քաղաքացիների ուշադրությունն էլ ավելի սեւեռեն այդ «հույժ կարեւոր» միջոցառման վրա։

Պաշտոնական հիմնավորումն այն է, որ այդ օրը նախատեսվում է 50 բարձրաստիճան պատվիրակության ընդունում, եւ Երեւան քաղաքի տրանսպորտի երթեւեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ