Միտք Ներքին 5 ամիս առաջ - 12:24 27-01-2026

Արցախում մնացած վերջին հայն առաջին «իդեալական» թեկնածուն է այսօրվա Հայաստանի համար

Վահրամ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արցախում մնացած վերջին հային։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Միշա Գրիգորյանը Արցախում մնացած վերջին հայն է: Նա վախեցել է մյուս 2023թ. չհեռացած հայերի հետ Հայաստան գալ, որովհետև մտածել է, որ իրեն կսպանեն, քանի որ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք է տվել ու ադրբեջանական հեռուստատեսությամբ դրական արտահայտվել Ադրբեջանի մասին: Ադրբեջանցիները սպառնացել են, որ, եթե չգնա, իրեն կսպանեն: Միշա Գրիգորյանը հակադարձել է, թե ավելի լավ է, թուրքերը սպանեն, քան հայերը (հղումը մեկնաբանություններում):

Սպառնալու փոխարեն ադրբեջանցիները ճիշտ կանեին, եթե Միշա Գրիգորյանին ուղղակի ցույց տային, թե Փաշինյանն ու նրա թիմակիցները ոնց են արտահայտվում Ռուբեն Վարդանյանի մասին ու ՀՀ նախագահ-թյուրիմացությունը ոնց է շնորհակալություն հայտնում Ալիևին: Միշա Գրիգորյանը ուղղակի դեռ չգիտի, որ ինքն իր վարքագծով այսօրվա Հայաստանում իդեալական վարչապետի ու նախագահի թեկնածու կարող էր լինել:

Միշա Գրիգորյանը ոչ միայն վերջին հայն է Արցախում, այլև վերջին մարդն այն հի՜ն, արդեն մոռացված Հայաստանում, որտեղ Ալիևին շնորհակալություն հայտնողը հազիվ լինչի դատաստանի արժանանար: Ահավոր մեծ սիմվոլիզմ կա այն հանգամանքի մեջ, որ հայի թասիբից վախեցող վերջին մարդը հայրենակցի դեմ ցուցմունք տվող հայ գերին է»։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան