Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 22:30 02-02-2024

Փաշինյանին հայն է խանգարում. պետության կվերածվենք, երբ այդ հակապետական չարիքից ազատվենք

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վերջին շրջանում Հայաստանում ակտիվորեն քննարկվում է նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը։ Այս մասին նախօրեին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում խոսել էր նաև Նիկոլ Փաշիինյանը՝ փորձելով ամեն կերպ հիմնավորել, որ գործող Սահմանադրությունը, որը հղում է կատարում 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ Անկախության հռչակագրին, սպառնալիքներ է պարունակում երկրի հետագա զարգացման համար։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք պետք է կարգավորենք մեր հարաբերություններն Անկախության հռչակագրի հետ։ Նրա համոզմամբ՝ Սահմանադրական հանրաքվեն այն կետն է, որում մենք ոչ պետական ժողովրդից վերածվում ենք «պետական ժողովրդի»։

Oragir.News-ը ՀՀ վաստակավոր արտիստ, 5-րդ ու 6-րդ գումարումների ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանից հետաքրքրվեց, թե առհասարակ «պետական ժողովուրդ» կատեգորիա գոյություն ունի՞, թե՞՝ ոչ։ Ի պատասխան՝ Շուշան Պետրոսյանը խնդրեց Փաշինյանի անունը չտալ, քանի որ վերջինիս անունը պարզապես սրտխառնոց է առաջացնում։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ գործող Սահմանադրությունը մեզ խանգարում է, որ «պետական ժողովուրդ» դառնանք, ՀՀ վաստակավոր արտիստը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին առհասարակ հայն է խանգարում։ «Հայը, Հայաստանը, հայկական ամեն ինչ իրեն խանգարում է։ Այնպես որ, նմանտիպ դեռ շատ բաներ ենք լսելու»,- կարծում է նա։

Շուշան Պետրոսյանն անդրադարձավ նաև «պետական ժողովուրդ» ձևակարպմանը՝ նշելով, որ նախևառաջ պետք է հայերեն սովորել։ Նա նշեց, որ գիտի, թե ինչ է պետականամետ ժողովուրդը, սակայն «պետական ժողովուրդ»-ը՝ ոչ։ «Այսինքն՝ կամաց-կամաց բացում է իր բոլոր մինուսները։ «Պետական ժողովուրդ»-ը ո՞րն է, դա ի՞նչ արտահայտություն է, ի՞նչ հայերեն է, ես այդ հայերենը չգիտեմ»,- ասաց նա։

Փաշինյանի այն հայտարարությանը, թե «սահմանադրական հանրաքվեն այն կետն է, որում մենք ոչ պետական ժողովրդից վերածվում ենք «պետական ժողովրդի», Շուշան Պետրոսյանը հետևյալ կերպ արձագանքեց. «Պետության ենք վերածվելու, երբ այս հակապետական, ոչ պետականամետ, ոչ հայ, ոչ հայեցի, հայ չսիրող, հային ատող, ամեն տիպի հայկականն ատող չարիքից ազատվենք։ Նա օտարամոլ բոշա է, ով իր ամբողջ կյանքն ապրել է հոտով ռետինի և լավաշ ծամոնի երազանքով։ Նման կերպ երկիրը կործանեց»։

Հարցին, թե ի՞նչ վտանգներ է տեսնում Սահմանադրությունը փոխելու համատեքստում, Շուշան Պետրոսյանը պատասխանեց, որ վտանգը Նիկոլ Փաշինյանն է՝ ոտքից գլուխ։ «Սահմանադրությունը, ինչպես նաև հիմնը և գերբը ինչի՞ է պետք փոխել։ Ինձ կարո՞ղ եք բացատրել, ինչի՞ Արարատը հայկական չի, ինձ պետք է ասի, որ օրենքով սահմանից այն կո՞ղմ է։ Իսկ Մեծ Հայքից ի՞նչ կասի։ Ո՞ւմ մասին ենք խոսում ընդհանրապես»։

ՀՀ վաստակավոր արտիստը հավելեց՝ որևէ հայատյաց երևույթի մասին խոսնելն իր համար անհարիր է։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
09:00 «Զինապահ» հիմնադրամում կուտակվել է 173,6 միլիարդ դրամ. այն կարող է կրկին պարգևավճար դառնալ