Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:41 28-01-2023

Հայը կա, հայն ապրում է և ապրելու է արժանապատիվ. Գևորգ Գևորգյան

Պետությունը, որն ունի բանակ, զինված ուժեր և մարտունակ զինվոր, այդ պետությունը կարող է դարեր շարունակ լինել և արժանապատիվ ազգ լինել։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը։ «Մենք ամբողջ հայությամբ 31 տարի առաջ բանակ ստեղծեցինք և առաջին շքերթը նշեցինք Հանրապեության հրապարակում։ Նույն կերպ անցած տարի մի խումբ հայերով հավաքվեցինք և դրոշ բարձրացրեցինք, որովհետև Հանրապետության հրապարակում պետք է միշտ ծածանվի եռագույնը բանակի օրվա կապակցությամբ։ Եվ այսօր ևս մեկ անգամ կարողացանք փաստել, որ հայը կա, հայն ապրում է, հայն ապրելու է արժանապատիվ»,- ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով հայոց բանակը, հայ զինվորը երբեք չեն պարտվել։ «Դավադիր, թիկունքից հարվածող, իշխանության աթոռները զավթողները միևնույն է պատասխանատվության են ենթարկվելու պետական դավաճանության համար։ Հայ զինվորը չի կարող պարտվել, քանի ոգին ամուր է»,- ասաց ազատամարտիկը` վստահեցնելով, որ նորից վերականգնելու ենք մեր բանակի փառքը։

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա

Ձեզ գուցե հետաքրքրի