Մամուլ 9 ամիս առաջ - 08:39 27-01-2026

Սամվել Ալեքսանյանը որոշել է Ադրբեջանից շաքարավազ ներկրել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանից չորրորդ կարգի հացահատիկ եւ դիզվառելիք ներկրելուն զուգահեռ, բանակցություններ, աշխատանքներ են տարվում նաեւ շաքարավազի ներկրման հարցերով։

Մեզ ասացին, որ այդ հարցում եւս շահագրգռություն է ցուցաբերում ներկա իշխանությունների սրտի օլիգարխը` շաքարավազի ներկրման մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանը, եւ մոտ ապագայում նրա այս մի երազանքն էլ, ըստ էության, իրականություն կդառնա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանից հացահատիկ ներմուծող ընկերությունը Սամվել Ալեքսանյանին է պատկանում, իսկ բենզին ներմուծողների թվում գործարարի կնոջ՝ Շողերինայի եղբոր ընկերությունն է՝ Սամվել Մկրտչյանին պատկանող «Շիշա ուորլդ»-ը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ