Մամուլ 9 ամիս առաջ - 08:27 27-01-2026

Տիրադավները տատանվում են. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հայտարարել է, որ փետրվարի 16-19-ին կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին, որը Մայր Աթոռը հրավիրել է Ավստրիայում: Նա Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից է:

Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին, եւ կոչ էին արել, որ Մայր Աթոռը չեղարկի ժողովը: Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի կայքում տեղադրված հայտարարությունից պարզ չէ՝ Հովնան արքեպիսկոպոսը լքե՞լ է Եկեղեցու բարենորոգման խորհուրդը, որի կազմում է նաեւ կաթողիկոսի հրաժարականը պահանջող Նիկոլ Փաշինյանը:

Հայտարարությունում միայն նշված է, որ Հովնան արքեպիսկոպոսը Եպիսկոպոսաց ժողովից հետո՝ փետրվարի 20-21-ին, կմասնակցի նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին: Հոգեւոր դասը կարծում է, որ չնայած նա բացահայտ չի հայտարարում, որ լքում է Փաշինյանին, սակայն սա լռելյայն հեռացում է:

Լուրեր կան, որ մյուս 9 տիրադավների շարքում եւս կան տատանվողներ, որոնք կվերադառնային, սակայն վախենում են Փաշինյանի պատժից, իսկ Հովնան արքեպիսկոպոսը Հայաստանում չի գործում` ավելի ազատ է:

Մեզ ասացին, որ տիրադավների կուրատոր Սամվել Կճոյանը՝ Արարատյան թեմի առաջնորդը, օրերս հավաքել է տիրադավներին, դուխ տվել՝ ասելով, որ քիչ է մնացել, իրենք շուտով հաջողության են հասնելու։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի