Ներքին 8 ամիս առաջ - 20:51 25-01-2026

Բացահայտ կեղծիք է․ Մայր Աթոռը չի մերժել ԿԳՄՍՆ-ին․ Տեր Եսայի

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի ֆեյսբուքյան էջում գրում է․

«Իշխանական մի պատգամավոր հայտարարում է, թե իբր Մայր Աթոռը չի թույլատրել ԿԳՄՍ նախարարությանը հոգևոր երաժշտության փառատոն անցկացնել:

Բացահայտ կեղծիք է, նման մերժում չի եղել։ Տարիներ առաջ դիմում եղել է, որին ի պատասխան Մայր Աթոռից, ըստ ընթացակարգի, պահանջվել է միջոցառման ծրագիրը՝ համերգի թույլատրելիությունը քննարկելու համար, սակայն հետագայում հարցին ընթացք չի տրվել հենց նախարարության կողմից։

Այս առնչությամբ պարզաբանում տրվել է, ուստի պետք չէ նման էժանագին հայտարարություններով մոլորեցնել ժողովրդին։ Նման վարքագիծը հարվածում է նախևառաջ մեր պետությանը, պետական կառույցներին, որոնց հետ գործակցությունը, ցավոք, հետևողականորեն ոչնչացվում է»։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին