Երևան +14°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 16:54 06-12-2021

Էդ Դո՞ւք չեք կեղծիք արել, չագուչով ընտրությունների գնալը կեղծիք չէ՞ր․ Շարմազանով

Երեկ մի շարք համայնքներում ՔՊ-ի տարած պարտությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ փորձեց որպես իր իշխանության հերթական ձեռքբերումը ներկայացնել․

«Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է եւ Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված:

Գիտեմ եւ հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա եւ կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձեւավորվող պետական դիմակայունության համակարգը եւ շղթայական ռեակցիաներով հանգեցրել անվտանգային աղետների:

Պետականություն եւ պետական ինստիտուտներ. սա պետք է լինի մեր Ապագայի երաշխիքը»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Oragir.news-ը թեմայի շուրջ զրուցեց հանրապետական Էդուրադ Շարմազանովի հետ, պարզելու՝ արդյո՞ք ընտրություններ անցել են ժողովրդավարության «տառին և ոգուն» համապատասխան, և արդյո՞ք ժողովրդավարությունն ու անվտանգությունը միմյանց հակադրելի հասկացություններ են․

«Նախ ես հասկացա, որ հերթական հակասական և սկանդալային հայտարարությունն է արել վարչապետի աթոռը զբաղեցրած մարդը, այսինքն՝ մի մարդ, որի բրենդը ողջ կյանքում եղել է թվացյալ ժողովրադավարության բաստիոնը, ուզում է ասել, որ ժողովրդավարությունն ու անվտանգությունը միմյանց հետ հակասության մե՞ջ են մտնում, փաստորեն ընդունում է, որ այդպես է։ Երկորդը՝ եթե ինքը խոսում է անվտանգության մասին, ապա եթե Հայաստանի անվտանգությանը սպառնացող երրորդ ուժ կա՝ բացի Ադրբեջանից ու Թուրքիայից, ապա ՔՊ-ն է։ Ես արդեն 4 տարի է՝ դրա մասին ասում եմ, որ այս մարդը և պետական անվտանգությունը իրար հակասական բևեռներ են։ Երրոդը՝ ինչ վերաբերում է նրան, որ չի ճնշել․․․, յա՜, դե ես հարց եմ տալիս՝ որտե՞ղ է հիմա Քաջարանի քաղաքապետը, որտե՞ղ է հիմա Գորիսի քաղաքապետը, որտե՞ղ են Մասիսի քաղաքապետի եղբայրն ու աները։ Էդ որ ժողովրդավարությունից խոսում է, ու որ ասում է՝ «նախկին թալանչիներ» և այլն, մի հատ նայեք՝ իր ցուցակում ովքեր են, թե՞ ով նախկիններից իր դեմը չի կզում, դառնում է ոչ ժողովրդավար, իսկ նախկին համայնքապետերից ով գնում է, կոշիկները պաչում կամ հետը կոմպրոմիսի է գնում, դառնում է իրենց թեկնածո՞ւն։ Այս ընտրությունները մի բան են ասում․ որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնությունը ոչ է ասում այս խունտային, կարճ-կոնկրետ։ Գյումրիում պարտվել է, Վանաձորում պարտվել է, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Մասիսում պարտվել է, Սևանում խաբում, ասում էին, թե իբր իրենց թեկնածուն է եղել, բայց իրենք Սևանում թեկնածու չեն ունեցել, «Սարգիս Մուրադյան» դաշինքում 2 կուսակցություն է, որտեղ ՔՊ-ն չկա, էդ ո՞նց են հաղթել, Աբովյանում պարզտվել են, Ապարանում խայտառակ պարտվել են, մյուս տարի Ալավերդիում պարտվելու է, եթե դրան հասնի։

Իրեն ժողովուրդն ասել է՝ ոչ, հունիսի 20-ից հետո մարդիկ ՏԻՄ մակարդակում ոչ են ասել այս մարդուն։ Սրանք որ մեծ-մեծ խոսում են, թե մեզ ժողովուրդը վստահում է, լեգիտիմացնում է և ձայն է տվել, ոչ մի բան էլ չի տվել, Երևանում էլ է ընտրություն լինելու, այդտեղ էլ են պարտվելու։ Էդ Դո՞ւք չեք կեղծիք արել, չագուչով ընտրությունների գնալը կեղծիք չէ՞ր, մարդկանց բարեկամներին բանտ նստեցնելը կեղծիք չէ՞, ընտրված համայնքապետերին բանտ ուղարկելը կաղծիք չէ՞։ Ամբողջ ֆեյսբուքն ու մամուլը զետեղված են եղել նյութերով, թե ինչպես են իրենք վարչական ռեսուրս օգտագործել, ինչի՞ մասին է խոսքը։ Այսինքն՝ իրենք ոչ թե չեն ցանկացել կեղծել, այլ կեղծիքներով հանդերձ իրենք պարտվել են, վարչական ռեսուրս կիրառելով հանդերձ իրենք պարտվել են։ Հիմա կարող է իրենք «ֆոկուս» անեն, տարբեր համայնքներում, որտեղ 50+ տոկոս չեն հավաքել, տարբեր քաղաքական ուժերի նկատմամբ ճնշում գործադրեն, կոմպրոմատներ բանեցնեն, սարքեն կոալիցիաներ, բայց փաստն այն է, որ Վեդի, Արարատ, Մասիս, Ապարան, Աբովյան, Վանաձոր և ուրիշ այլ համայնքներում այդ մարդիկ 50 տոկոսը չեն հաղթահարել»,- պատասխանեց Շարմազանովը։

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն չէր մասնակցում ընտրություններին, Շարմազանովը պատասխանեց․ «Ո՞վ է ասել, որ Հանրապետական կուսակցությունը չէր մասնակցում, ՀՀԿ-ն բոլոր տեղերում էլ ընդդիմադիր թեկնածուներին սատարել է, Մասիսում մեր տարածքայինի ղեկավա՞րը չի հաղթել։ Մենք բոլոր մարզերում, բոլոր համայնքներում, որտեղ կային ընտրություններ, մենք մեր կուսակիցներին հանձնարարական ենք տվել, որ պաշտպանեն ընդդիմության թեկնածուներին, տեսեք, թե քանի համայնքի ավագանիում հանրապետական թեկնածու կա»։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ