Մամուլ 9 ամիս առաջ - 08:48 23-01-2026

Վարչապետի դե ֆակտո եւ դե յուրե թեկնածուները․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է․

Երկու օր առաջ գրել էինք, որ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ կհայտարարվի, որ վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանն է՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին, որը «Մեր ձեւով» շարժման համակարգողն է։ Սակայն թիմում բուռն քննարկումներ են գնում, թե ինչպես մատուցեն այդ լուրը․ ոմանք համարում են, որ Նարեկ Կարապետյանը շատ երիտասարդ է այդ կարգավիճակի համար: Ըստ ամենայնի, կհայտարարեն, որ Նարեկը միայն դե յուրե է թեկնածուն, իսկ դե ֆակտո լինելու է Սամվել Կարապետյանը, որը ՀՀ օրենսդրությամբ իրավունք չունի ընդգրկվելու պատգամավորության ցուցակում եւ հավակնելու վարչապետի պաշտոնին, քանի որ օրենքի պահանջներին չի բավարարում։ «Մեր ձեւով»-ում հասկանում են, որ շարժումը ստեղծվել է Սամվել Կարապետյանի անձի շուրջ, նա է, այսպես ասած, գլխավոր հերոսը, եւ հանրությունն ակնկալում է նրա անմիջական մասնակցությունը քաղաքական գործընթացներին, ինչը եթե այս փուլում անհնարին է, բայց իրենց ուժի հաղթանակից եւ օրենսդրական փոփոխություններից հետո կդառնա հնարավոր։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ