Ուղիղ եթեր
Մամուլ 5 ամիս առաջ - 08:19 23-01-2026

ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրել՝ առանց հրապարակային պարզաբանման, թե ինչ հարց է բերվում օրակարգ։ «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես որևէ մեկը չի մեկնաբանում՝ ինչ օրինագիծ են ներկայացրել արտահերթով և որն է այդ շտապողականության «կենսական» կարևորությունը։

ՔՊ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ արտահերթ նիստի առանցքում ընտրությունների ընթացքում դիտորդական մարմինների աշխատանքի հետ կապված օրենսդրական փոփոխությունն է։ Ըստ աղբյուրների՝ ընտրական օրենսգրքի մի հատվածը դեռ անցած տարի հաստատվել է, սակայն առանց այժմ առաջարկվող փոփոխության՝ արդեն ընդունված նորմերով ՀՀ նախագահը չի կարող ստորագրել օրենքը։ Եվ հենց դրա համար էլ իշխանությունը մտադիր է այսօր անել այդ փոփոխությունները՝ ԱԺ-ում անցկացնելով երկու ընթերցում։ Այնուհետև այն արագ կուղարկվի նախագահի ստորագրությանը, որպեսզի հունիսին կայանալիք ընտրությունների ժամանակ օրենքը կիրառելի լինի։

Սակայն նույնիսկ այս հիմնավորման պայմաններում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։

Մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ խորհրդի նիստ է հրավիրել առավոտյան ժամը 10։30-ին, իսկ արդեն 11։00-ին նախատեսվում է արտահերթ նիստը։ Այսինքն՝ փաստացի մնում է զրոյական ժամանակ պատգամավորների համար՝ օրինագծին ծանոթանալու, առաջարկներ ներկայացնելու, քննարկում կազմակերպելու ու թեմայի շուրջ մասնագիտական լսումներ անցկացնելու համար։

Արդյունքում ստացվում է հերթական «արագացված ժողովրդավարություն», երբ իշխանությունն արտահերթի մեխանիզմը դարձնում է ոչ թե բացառիկ անհրաժեշտության գործիք, այլ ընդդիմադիր պատգամավորների կարծիքը շրջանցելով՝ նախագծերը «անցկացնելու» տեխնոլոգիա։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ օրակարգը, ըստ էության, մինչև վերջին պահը պահվում է անորոշ։

Եթե փոփոխությունը իսկապես ընտրությունների օրինական կազմակերպման համար պարտադիր է, ապա ինչո՞ւ հանրային հարթակում չի ներկայացվում նախագծի բովանդակությունը, ազդեցությունը, ռիսկերը և անհրաժեշտության հիմնավորումը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ