Մամուլ 9 ամիս առաջ - 08:57 22-01-2026

Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգեւորականների մեկնումը Հայաստանից․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է․ Օրերս տեղեկացանք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հետաձգած Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում՝ փետրվարի 16-19-ը։ Այս որոշումը վատ դրության մեջ է դրել իշխանություններին, որոշ տեղեկություններով՝ նրանք ուղիներ են փնտրում, փորձելով խոչընդոտել ժողովի իրականացումը, ինչպես դա եղավ անցած տարեվերջին, երբ դեկտեմբերի 10-12-ը հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է քննարկեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու վերջին զարգացումները, ավելի կոնկրետ՝ տասը տիրադավներին թեմական առաջնորդությունից զրկելու հարցը, հետաձգվեց։ Մայր Աթոռը հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է՝ պայմանավորված բռնաճնշումներով։ Մեզ էլ տեղեկություններ էին հասել, որ ԱԱԾ-ի միջոցով են ճնշումներ գործադրվել՝ ընդհուպ Վեհափառին սպառնացել են, որ եթե ժողովը կայանա, Հայաստան ժամանած թեմական առաջնորդներն այլեւս չեն կարողանա վերադառնալ իրենց թեմեր: Այդ օրերին գրեցինք նաեւ, որ խոչընդոտել էին վիրահայոց թեմի առաջնորդի՝ Հայաստան մուտքը, Բագրատաշենից նրան հետ ուղարկելով։ Հիմա նոր ճնշումներ են սկսվել: Երեկ Փաշինյանի տիրադավների խորհուրդը կոչ արեց` չեղարկել Եպիսկոպոսաց ժողովը: Ուղիներ են որոնում, որ թույլ չտան հոգեւորականների մեկնումը Հայաստանից։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ