Ներքին 8 ամիս առաջ - 13:30 17-01-2026

Պարտության դուռը բացվեց. ինչու է ՔՊ-ն վախենում լրագրողից

Լրագրողի վրա հարձակումը լուրջ մտահոգության առարկա է, կասկածի հիմք, որ հակաժողովրդավարական ու հակաքրիստոնեական տրամադրությունները դոմինանտ են դառնում անկախ, ժողովրդավարական, քրիստոնեա Հայաստանի իշխանության վերին շարքերում։

ԱԺ անվտանգության աշխատակիցները հունվարի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին հեռացրին ԱԺ շենքից: Շենքից հեռացնելու ընթացքում Քնար Մանուկյանը փորձեց ցույց տալ շենք մուտք գործելու իր անցագիրը, սակայն դա հաշվի չառան անվտանգության աշխատակիցները, քաշքշուկ սկսվեց ու լրագրողներին բռնությամբ հեռացրին շենքից: «Դուք մեզ զրկել եք հավատարմագրումից ապօրինի: Իրավունք չունեք մեզ շենք մտնելուց էլ զրկել: Կամայական որոշումներ են», - հայտարարեց Քնար Մանուկյանը: Հիշեցնենք, որ այս լրատվամիջոցը 2024-ի դեկտեմբերի վերջին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հարց տալու համար մեկ տարով զրկվել է ԱԺ հավատարմագրից։

Ինչո՞ւ են ՔՊ-ական գործիչները լրագրողից վախենում, և ի՞նչ հետևանք կունենա այս վախը։

Լրագրողից վախենում է այն մարդն, ով ժողովրդից բան ունի թաքցնելու, այնպիսի բան է արել կամ ուզում է անել, որ եթե հայտնի դառնա, ապա այդ մարդը կտուժի, խայտառակ կլինի, հեղինակություն կկորցնի կամ իրավական հետևանքներ կլինեն։ Լրագրողից վախը բնորոշ է նաև ժխտման հիվանդությամբ տառապողին, որն ապրում է պատրանքով ու չի ուզում առնչվել իրականությանը։ Վախենում է նաև հիվանդագին երևակայություն ունեցողը, կարծելով, թե լրագրողի հարցի հետևում մութ, դավադիր ուժեր կան։ Այս առումով՝ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների հանդեպ կիրառված բռնությունը հիմք է տալիս ենթադրելու, որ ՔՊ-ն վախենում է լրագրողից, և հավանաբար՝ ինչ-որ բան է թաքցնում ժողովրդից կամ հոգեկան առողջության խնդիր ունի։

Խոստավանությունը քրիստոնեա աշխարհի սյուներից է։ Քրիստոնյան պարբերաբար խոստովանության է գնում։ Հետագայում՝ 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած՝ խոստովանությունը դարձավ հանրային նորմ ժողովրդավարական աշխարհում։ Այստեղ ոչ ոք հանրությունից գաղտնիք չունի, ոչ ոք չի ապրում կեղծիքի մեջ, բոլորն անկեղծ ներկայանում են այնպես, ինչպես կան։ Այս առումով՝ երբ ՔՊ-ական գործիչը խուսափում է լրագրողից, ապա հիմք է տալիս ենթադրելու, որ ՔՊ-ն ժողովրդավարական նորմերից շեղվելու ճանապարին է, ինչ-որ բան է թացքցնում հանրությունից։ Քրիստոնեային անհարիր է այսպիսի վախը։

Վախը հաղթահարելու դարմանն ունիվերսալ է։ Լրագրողից վախը հաղթահարելու համար ՔՊ-ականը պետք է հաճախ շփվի լրագրողի հետ՝ առանց վախի և ատելության, գիտակցելով, որ լրագրողն է քաղաքական գործչի գործունեությունը, վարքն ու կերպարը ժողովրդին ներկայացնողը, հանրայնացնողը, հետևաբար՝ գործընկերը։ Օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն հինգշաբթի 1 ժամ պատասխանում է լրագրողների հարցերին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես պարբերաբար ճեպազրույցներ է ունենում։ Այս ամենն արդյունավետ կլինի, եթե ՔՊ-ական պաշտոնյաները լրագրողների հետ զրույցում հաղթահարեն նրանց հանդեպ վախն ու ատելությունը, նրանց վերաբերվեն գործընկերաբար։

Ի վերջո՝ հարկ է հաշվի առնել, որ վախը վարակիչ հիվանդություն է։ Լրագրողի հանդեպ ՔՊ-ական գործիչների վախը կարող է տարածվել ՔՊ համակիրների շրջանում։ Սա վատ հետևանք կունենա ՔՊ-ի համար։ Հասարակությունը կարող է բաժանվել ժողովրդավարական արժեքների պաշտպանների և լրագրողից վախեցողների ճամբարների։ Եվ քանի որ ՔՊ-ն այսօրվա դրությամբ դիրքավորվում է լրագրողից վախեցողների հակաժողովրդավարական ճամբարում, ապա ժողովրդավարական արժեքներով ապրող քաղաքացիները, քրիստոնեաներն, անկեղծ, ազնիվ, արդար մարդիկ ողջամտորեն երես կթեքեն Նիկոլ Փաշինյանից, կընտրեն սոցիալական ներդաշնակության ձգտող, ժողովրդավարական, քրիստոնեական, պահպանողական ուժերի առաջնորդներին, նրանց ծրագրերն ու գաղափարները, և ՔՊ-ն հունիսի 7-ին կդառնա ընդդիմություն։

Պարզ ասած՝ լրագրողից վախեցող ՔՊ-ականն իր կուսակցության պարտության դուռն է բացում։ Նա ինքն իր ձեռքով կերտում է Նիկոլ Փաշինյանի պարտությունը հունիսի 7-ի ընտրություններում։ Ու եթե չհանեն այս փոքրոգությունն իրենց սրտից, ապա պիտի հաշտվեն հունիսի 7-ին ընդդիմություն դառնալու հեռանկարի հետ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք