Ներքին Հարցում Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 13-01-2026

Աննան ու իրա մարդը հայ ազգի հերը անիծել են սովորում. հարցում

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հանձնում է չինարենի քննությունը։

«Շատ կարևոր հանգամանքով եմ ուզում կիսվել. ինձ համար ուղիղ 7 օր է տևել զրոյական մակարդակից այսքանը սովորելը։ Մինչդեռ ես միջին կարողություններ ունեմ. երբեք աչքի չեմ ընկել գերբնական տաղանդներով։ Այդ դեպքում հարց է առաջանում` այդ ինչպե՞ս ստացվեց։ Գաղտնիքն ուսուցչուհու տաղանդի և նրա մեջ է, որ ես զբաղվում եմ իմ սրտին չափազանց մոտ գործով։ Իսկ ինչո՞ւ է ինձ այդքան սրտամոտ այն գործը, որ հիմա անում եմ։ Բանն այն է, որ մեր ժամանակներում, երբ չարիքն էլ է ռումբերի հետևանքով լինում, բարիքն էլ, իսկ մենք գիտենք, որ ռումբերը մաքուր չարիք են, ինձ չափազանց հետաքրքրում է վեցհազարամյա չինական քաղաքակրթության փորձը։ Ես ունեմ հարցեր և պետք է ստանամ դրանց պատասխանները»,- ասել է Աննա Հակոբյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Աննա Հակոբյանը մեկ շաբաթում չինարեն է սովորել»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չի հավատում Աննա Հակոբյանին, որոշներն էլ ասացին, որ դա ցուցադրական է։

«Չէ, ուղղակի չեմ հավատում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Աննա Հակոբյանն ու իր ամուսինը միայն երկիրը քանդել գիտեն։ «Ոչ, նա հեչ հայերեն չգիտի։ Ապրի, ինքն էլ, իրա ամուսինն էլ շատ լավ սովորում են, հայ ազգի հերն անիծեցին»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Աննա Հակոբյանը ոչնչություն է։ «Հնարավոր չի, էդ ուղղակի ասում ա, իրան ներկայացնում ա։ Ինքը ոչնչություն ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»