Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:57 29-08-2024

Մարդը ընկնում ա, ասում ա՝ էս կառավարության սենցն ու նենցը, բայց ինքը պտի իրա դռան դեմը մաքրի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի գոհացնում դպրոցների ու հասարակական շինությունների արտաքին տեսքի սպասարկումը։ Այդ մասին նա հայտարարեց այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Ըստ նրա` բոլոր շենքերը պետք է լինեն գունեղ, սակայն դրանց հանդիսավոր բացումից մի քանի տարի անց գեղեցիկ տեսքը կորցնում են ու նույնիսկ սեյսմակայունության խնդիր է առաջանում. «Այդ ամեն ինչը պետք է թարմացվի։ Դա սպասարկման շատ կարևոր մաս է։ Օրինակ` դպրոցի ցանկապատը չպետք է լինի ժանգոտ. եթե մի քանի տարի այն չներկվի, կդառնա ժանգոտ։ Հարյուրավոր դպրոցների ցանկապատներ այսօր ժանգոտ են. անցնում ենք կողքով, ասում ենք` հա, ի՞նչ, բայց քաղաքացու ցանկապատն էլ չպետք է լինի ժանգոտ, քանի որ դա վերաբերմունք է արտաքին միջավայրի և բնակավայրի նկատմամբ»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա պատմեց, որ Իջևանում սուբվենցիոն մի ծրագրի շրջանակում դիտարկում էին կատարված աշխատանքը, սակայն նկատել են, որ կառավարության միջոցներով վերանորոգված ճանապարհի կողքի ցանկապատները խարխուլ վիճակում են։

«Եթե կառավարությունը վերոնորգման համար 800 մլն կամ 1 մլրդ ներդրում է անում, ապա կարծում եմ` քաղաքացին էլ պետք է 8000 դրամի ներդրում անի, ներկ առնի, հարևաններով կամ համայնքով որոշեն այդ փողոցի ցանապատները ներկել այս նյութով ու այս գույնով»,- նշեց վարչապետը։

Նա նաև նշեց․ «Մարդն իր տան աստիճանների վրա սայթակում ու ընկնում ա, ասում ա՝ էս կառավարության սենցն ու նենցը, պառկած տեղից ուղիղ եթեր ա մտնում, բայց ինքը պիտի իր դռան դեմը մաքրի։ Եղբայր, քո տան դեմը դու պիտի մաքրես, ո՞վ պիտի մաքրի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով