Ներքին 9 ամիս առաջ - 21:48 10-01-2026

Հայաստանում այլևս հակասահմանադրական ռեժիմ է հաստատվել. քաղաքագետ

Կարելի է հստակորեն փաստել, որ Հայաստանում այլևս սահմանադրությունը չի գործում, կամ ավելի պարզ՝ հակասահմանադրական ռեժիմ է հաստատվել: Այս մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Սկսած 2018-ին ԱԺ-ն շրջափակման կոչից ու ստիպողաբար որոշումներ ընդունելուց, հետո դատարանների շրջափակումից, հետո ՍԴ կազմի ուժային եղանակով փոփոխությունից հետո կարելի է հստակ նման պնդում անել: Էլ չենք խոսում ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անկարողությունն ու նման իրավիճակի ճանաչումը որպես փաստ:

Այս ամենից հետո, վարչախմբի պարագլուխը հայտարարում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն այլևս կաթողիկոս չի: Սա հերթական անգամ Սահմանադրական կարգի տապալման հերթական դրվագն է:

Սահմանադրական կարգի տապալումը պետք է եզրակացությունների հիմք հանդիսանա»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում