Ներքին 5 տարի առաջ - 23:09 31-07-2021

Այս նախաձեռնությունը հերթական հակասահմանադրական նկրտումն է․ Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայհոյանքը, որպես լրացուցիչ լարվածության գործիք, մեր կենցաղի պարտադիր տարր դարձավ այն քաղաքական ուժերի կողմից, որոնք այսօր «պայքարում են» դրա դեմ։ Պայքարում են, քանզի հանրային մշակույթն է այդպիսին. ցանկացած անհարիր նախադեպ կարճ ժամանակ անց դառնում է ունիվերսալ և, որպես կանոն, ուղղվում է հենց այն ստեղծողների դեմ։

Սա բնավ առաջնահերթ խնդիր չէ, այնուամենայնիվ, անդրադառնամ զուտ իրավական կողմին. հանրությանը հրամցվում է, թե իբր սա ՄԱՍՆԱՎՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ գործ է, այսինքն՝ քրեական գործ կհարուցվի միայն տուժողի դիմումի հիման վրա, դատախազը չի կարող իր հայեցողությամբ գործ հարուցել։ Բայց խնդիրն այն է, որ հայրենական իրավական համակարգում գոյություն չունի իրական մասնավոր մեղադրանքի ինստիտուտ։ Իրական մասնավոր մեղադրանքի դեպքում, տուժողը ոչ թե դիմում է ներկայացնում, որի հիման վրա գործ հարուցելուց հետո արդեն մեղադրանքը ձեռք է բերում մաքուր հանրային որակ, այլ հենց ինքն է (իր փաստաբանի միջոցով) իրականացնում քրեական հետապնդում, ինչը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 17-րդ կետով, սակայն երաշխավորված չէ որևէ իրավանորմով, սա վաղուց լոզունգի վերածված արտահայտություն է։

Այսպիսով, քրեական հետապնդումը դարձյալ իրականացնելու է պետական կառույցը, որն էլ իր կարգավիճակին ոչ հարիր իրավիճակում է հայտնվելու, քանզի պարտավոր է լինելու կարճել գործի վարույթը, եթե տուժողը հաշտվի մեղադրյալի հետ։ Իսկ, թե ինչ երաշխիք կա, որ մեղադրյալը «կամավոր» կհաշտվի, մնում է կռահել։

Հ.Գ. նաև հիշյալ ասպեկտով այս նախաձեռնությունը հերթական հակասահմանադրական նկրտումն է...»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ