Մամուլ 9 ամիս առաջ - 08:35 10-01-2026

Վարչապետի խորհրդական Արամ խաչատրյանի դուստրը համայնքապետարանում է աշխատում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականը ազատումներով սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազատված մարզպետին, որ սկանդալով հեռացրել էր հենց ինքը, ամիսներ անց իրեն խորհրդական դարձրեց։

Արամ Խաչատրյանը մինչ Լոռու մարզպետ դառնալը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով, մինչ այդ 2018 թվականին Լոռու մարզպետի տեղակալն է եղել, 2012-2016 թվականներին՝ նախկինների ժամանակ, Վանաձորի ավագանու անդամ, իսկ մինչ այդ 8 տարի եղել է Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ։ Մինչ այդ 10 տարի եղել է զինվորական։

Հայտնի կախիչի և ցնցուղի պատճառով պաշտոնից ազատված մարզպեը ներկայացրել է 2024 թվականի տարեկան հայտարարագիր, համաձայն որի՝ ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը ունի 2 բնակարան, որից մեկը 2011 թվականին նվիրատվություն է ստացել Վանաձորում, իսկ 2-րդը 2021 թվականին գնել է կրկին Վանաձորում։

Հետաքրքիրն այն է, որ 2021 թվականին ձեռք բերված գույքի մասին 2022 թվականին ներկայացված հայտարարագրում ոչինչ չկա գրված։ Բայց այդ վրիպակը չի նկատվել ԿԿՀ-ի կողմից: Հետքրքիրն այն է, որ 2018 թվականից առ այսօր ներկայացված ոչ մի հայտարարագրում բնակարանի գնման մասին տեղեկություններ չկան, մասնավորապես դրա արժեքի վերաբերյալ։

Խաչատրյանի հետ համատեղ բնակվող դուստրը՝ Աննա Խաչատրյանը, հայտարարագիր է ներկայացրել, որի համաձայն՝ 1 մլն 639 հազար դրամ աշխատանքի վարձատրություն է ստացել Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանից, որտեղ նախկինում աշխատել է հայրը։

Ստացվում է՝ Խաչատրյանը դստերը տեղավորել է պետական կառույցում։ Հ նարավոր է, ծանոթ-բարեկամ սկզբունքով։

Արամ Խաչատրյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 5 մլն 513 հազար դրամ, որից 1 մլն 134 հազար դրամը աշխատանքի վարձաատրություն է եղել Լոռու մարզպետի աշխատակազմից, իսկ 4 մլն 258 հազար դրամը Վարչապետի աշխատակազմից է։ Եկամուտներից 120 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված եկամուտ է, որի աղբյուրը թաքցված է։

Արամ Խաչատրյանը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։

Լոռու մարզպետի պաշտոնը դադարեցնելու մասին հայտարարագրի համաձայն Խաչատրյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձոր-Փամբակ տ/կ խորհրդի ղեկավարն է։ Իսկ որպես վարչապետի խորհրդական ներկայացրած հայտարարագրում այդ մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք նաև, Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանի կինը՝ Մայա Խաչատրյանը, վաղաժամ մահացել է 2022 թվականին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ