Ներքին Հարցում Տեսանյութ 9 ամիս առաջ - 18:00 09-01-2026

Եթե կարող է՝ իր սխալներն ուղղի․ քաղաքացիները շնորհավորում են առաջին նախագահին

Այսօր՝ հունվարի 9-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է. լրացավ նրա 81-ամյակը։ ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, իսկ 1946-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: Քաղաքական ակտիվությունը սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։

Գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, Արցախյան ազատամարտին, ղեկավարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, 1991 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի առաջին ընտրություններում ընտրվել է Հայաստանի նորաստեղծ Հանրապետության նախագահ։ Այդ պաշտոնում վերընտրվել է 1996 թվականին: Նախագահի պաշտոնից հրաժարվել է 1998 թվականի փետրվարի 3-ին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է։ Ի՞նչ կմաղթեք նրան»։

Հարցվածների մի մասը նշեց, որ մաղթում են՝ Լևոն Տեր- Պետրոսյանը իր սխալները ուղղի, որոշներն էլ առողջություն մաղթեցին առաջին նախագահին։

«Մի քիչ խելք հավաքի, եթե կարող է իր սխալները ուղղի»,- պատասխանեց անցորդներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ինչքան շուտ մոռացվի Լևոն Տեր-Պետրոսյանը, այդքան ավելի լավ։ «Կմաղթեմ, որ քիչ խոսի, որովհետև գոնե մեր սերունդը հիշում ա, թե ինքն ինչեր ա արել ժամանակին։ Ինչքան քիչ խոսա ու ինչքան շուտ մոռացվի, էդքան լավ»,- ասաց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ հենց նա է սկսել քանդել երկիրը։ «Թող գնա գյոռվի, որովհետև ինքը սկսեց քանդել երկիրը, արդյունաբերությունը զրոյացեց, գիտությունը ոչնչացրեց, սաղ գործարանների սարքավորումները ծախեցին, գնաց։ Ինքը սկսեց, սովածներն էլ էկան, շարունակեցին»,- նշեց նա։

«Շնորհավոր առաջին նախագահին»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի