Ներքին 8 ամիս առաջ - 20:21 08-01-2026

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ. ՆԳՆ-ն ամփոփում է ուժեղացված հսկողության արդյունքները

Ինչպես հայտարարվել էր՝ ՆԳ նախարարության ենթակա ծառայությունները տոնական օրերին հանրապետության ողջ տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Փրկարարներն ու ոստիկանները ապահովել են հասարակական կարգն ու երթևեկության մասնակիցների անվտանգությունը, արգելափակումներից դուրս են բերել տրանսպորտային միջոցներ, քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն։

24/7 ռեժիմով ուժեղացված ծառայություն է իրականացրել Փրկարար ծառայությունը:
Քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով հանրապետության ճանապարհներին իրականացվել են շրջայցեր, սահմանվել է հերթապահություն:

Փրկարարները ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակումից դուրս են բերել 428 տրանսպորտային միջոց, նաև համապատասխան օգնություն են ցուցաբերել 845 քաղաքացու:

Միաժամանակ՝ հունվարի 1-ից 7-ը, պարեկային ծառայողները հանրապետությունում ստուգման են ենթարկել 9035 տրանսպորտային միջոց, որոնցից 261-ի անվադողերը եղել են ամառային, իսկ 298-ինը՝ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողերով։ Նշված բոլոր մեքենաների վարորդների նկատմամբ իրականացվել է վարչարարություն։

Տոնական օրերին հայտնաբերվել է նաև ոչ սթափ 417 վարորդ, որոնց տրանսպորտային միջոցները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ։

Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 810 պատահար, որոնցից 310-ը՝ Երևանում, 500-ը՝ մարզերում: Պատահարների մասնակից 1592 տրանսպորտային միջոցների ստուգմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 52 արձանագրություն։ Նշվածից ընդամենը 37 մեքենայի անվադողերն են եղել ամառային, իսկ 16-ինը եղել են չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողեր:

Այս պատկերը ցույց է տալիս, որ ինչպես ՆԳ նախարարության կողմից պարբերաբար իրազեկումների, այնպես էլ Պարեկային ծառայության վարչարարության արդյունքում՝ վարորդները հիմնականում դրսևորել են պատասխանատու վարքագիծ՝ սահմանված ժամկետում փոխարինելով անվադողերը։

Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները համագործակցել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ և առկա մերկասառույցի ու մաքրման աշխատանքների անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն են տրամադրել գործընկերներին։

ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը