Ներքին 1 տարի առաջ - 16:27 10-11-2025

Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Նոյեմբերի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5425 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 173 ավտոմեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 207 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 227 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 26, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 890, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 8, վարելու ընթացքում ծխելու՝ 412, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 275, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 97 և 1688 այլ իրավախախտում։ 149 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 229-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 84-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 100-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 96 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13620 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 264 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ 224 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 446, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 6 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 44, չամրակապված վարելու՝ 3179, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 167, վարելու ընթացքում ծխելու՝ 516, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 612, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 66, արագության գերազանցման՝ 2540 և 3290 այլ իրավախախտում։

415 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1038-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 814-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 33 բեռնատար, 164-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 42 անձ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie