Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 16:02 07-01-2026

Մի ձեռք առեք մարդկանց․ 502 000 թոշակառուները ձեր ձեռքը կրակը չեն ընկել

Արսեն Թորոսյանը առավոտյան հայտարարեց, թե «ԱրՔա» համակարգի քարտով առևտուր անող թոշակառուն կարող է ստանալ լրացուցիչ 2% հետվճար, մինչև 60 000 դրամ։ Իրենց բնորոշ ժպիտով խորհուրդ տվեց ձեռք բերել Արքա քարտ և ապրել երջանիկ։ Բայց կան որոշ հաշվարկներ։
Եկեք խոսենք ոչ թե վերնագրերով, այլ կոնկրետ թվերով։
Թոշակառուի թոշակը՝ 36 000 դրամ։
Կոմունալ վճարներ՝ 15 000 դրամ
(հետվճար՝ 0)
Դեղեր՝ 10 000 դրամ
(20 % հետվճար՝ 2 000 դրամ)
Տրանսպորտ՝ 5 000 դրամ
(հետվճար՝ 0)
Հաց ու ամենաանհրաժեշտ սնունդ՝ 6 000 դրամ
(20 % հետվճար՝ 1 200 դրամ)
Ընդամենը հետվճար՝ 3 200 դրամ։
Այսինքն՝ 36 000 դրամ թոշակ ստացող մարդը իրականում կարող է ստանալ ընդամենը 3 200 դրամ հետվճար։
Եվ այս ֆոնի վրա խոսել «մինչև 60 000 դրամ հետվճարի հնարավորությունից»՝
ոչ թե սոցիալական քաղաքականություն է, այլ անխղճություն։

Անխղճություն՝
ամսական վեց հազար դրամի հաց գնող մարդու թշվառության ֆոնին։

Հարգելի թոշակառուներ մենք պահանջում ենք

1. առնվազն հիսուն տոկոսով բսրձրացնել թոշակները
2. ամեն տարի ինդեքսավորել թոշակները
3.հետվճարի խաբեության փոխարեն, իրականում բարձրացնել թոշակները։
Անխղճություն՝
երբ պետությունը թվերով է խաղում, բայց կյանքը չի տեսնում։
Եթե ուզում եք օգնել թոշակառուին՝
հետվճարը տվեք ռեալ փողով,
բարձրացրեք թոշակը,
մի՛ ներկայացրեք աղքատությունը որպես «բոնուսային հնարավորություն»։
Մի ձեռք առեք մարդկանց։ 502 000 թոշակառուները ձեր ձեռքը կրակը չեն ընկել։
Այս մասին գրառում է կատարել «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական նախաձեռնության անդամ Հրայր Կամենդատյանը՝ անդրադառնալով Արսեն Թորոսյանի այսօրվա հայտարարությանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի