Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:10 10-07-2022

Արձան դնելու փոխարեն զե՛նք առեք, անուղղելի՜ հայեր

Նպատակ չունեմ օրերի մեջ չարչրկվող թեմայի՝ արձան դնելու, նրբություններին անդրադառնալ և իմ Աստծու անունը ևս մեկ անգամ անտեղի տալ, որ մեղա է համարում Աստվածաշնչը, սակայն ինչը շռայլորեն ու անխնա կերպով անում է մեր առաջին քրիստոնյա և հավատավոր ժողովուրդը: Ոչ էլ խնդիրը կիջեցնեմ այնտեղ, որ արձանը դրվում է զբոսաշրջությունը խթանելու նպատակով, որ մոտակայքում լինելու են հաճույքի ու զվարճանքի վայրեր, կամ որ դրվում է ի հեճուկս Հայ Առաքելական Եկեղեցու դավանաբանության: Առավել ևս շեքսպիրյան հռետորաբանությամբ հարց չեմ հնչեցնի՝ դնե՞լ, թե՞ չդնել: Խնդիրն ավելի արդիական է ու ավանդական, գուցե հայի ուղեղի համար մի փոքր կամ ընդհանրապես անընկալելի:

Ադրբեջանը զինվում է, մենք արձան ենք դնում: Ադրբեջանը պատերազմով է սպառնում, մենք ռեստորանների սեղաններին աղ դնել-չդնելու հարցն ենք քննակում: Ադրբեջանի զինուժը մեր երկրի տարածք է ներխուժել, մենք սրճարաններում ծխել-չծխելն ենք կարևորում: Ադրբեջանը տարածքային պահանջներ է մեզ ներկայացնում, որ հասնում է մինչև մայրաքաղաք, իսկ մենք ապուշ ու անհեթեթ բաներ ենք տալիս ու առնում, ասենք՝ օրվա որ ժամին է օգտակար ականջ քորելը:

Այդպես է եղել մեր ողջ պատմության ընթաքում: Մենք խաչքար ենք տաշել, թշնամին եկել ու ջարդել է, մենք եկեղեցի ենք կառուցել, թշնամաին ավերել է, մեք մագաղաթներ ենք գրել ու ծաղկել, թշնամին այրել ու ոչնչացրել է: Գոնե մեկ անգամ չենք մտածել դրանք պահել ու պահպանելու մասին, դրանց անվտանգ գոյությունն ապահովելու մասին: Ինչպես հիմա չենք մտածում, որ նախ մեր օդը պաշտպանենք, նոր արձան դնենք, որ թուրքի բայրաքթարը հօդս չցնդեցնի: Այդ գումարով ինչքա՞ն զենք կարելի էր առնել, քանի՞ դիրք կահավորել և որքա՞ն զինվորի ու խաղաղ բնակչի կյանք փրկել, նաև՝ արձանի ու արձան դնողի:
Աշխարհում ամենաբարձր արձանը մի դրեք, գոնե մեկ անգամ գիտակցեք, որ աշխարհում ամենացածրն ենք, մի բան արեք, որ մի փոքր, մարդաչափ վեր բարձրանանք: Աշխարհը քամակներիս վրա է խնդում, իսկ մենք ամեն անգամ մեր քամակի տկլորությունն ենք ավելի վառ կերպով ցուցադրում: Թուրքի ու ազերիի կճղակների տակ ենք վնգստում: Նախ էդ նախրատակից դուրս գանք, հետո բանթիկ կապենք: Թե՞ ավանդույթը պիտի սրբորեն պահպանվի: Ո՞նց կլինի՝ առանց թուրքից շանսատակ լինելու ապրենք:

Էն չսափրվողին էլ մեկդ ասեք, որ «Շանգրի լա»-ին 4,2 միլիադ դրամ տվածդ շաբաշը բանակին տրամադրի, որ կանսերվի բանկաներով ու պագրիշկաներով սահման չպաշտպանենք, որ զինվորները վրանների տակ չպատսպարվեն և թշնամու դիպուկահարին բաց թիրախ դառնան: Որ վերջապես էդ տղաներին չտանես ու անտերուդուրս թուրքի երախը խցկես:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ