Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:46 14-05-2025

Անուղղելի սուտասան Նիկոլի ուսապարկերը հիշողության, տրամաբանության ու բարոյականության հետ կապված խնդիրներ ունեն

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անուղղելի սուտասան Նիկոլի ուսապարկերը մանտրայի պես կրկնում են, թե ի տարբերություն նախորդ իշխանությունների՝ Նիկոլի օրոք մարդկանց բռնության չեն ենթարկում, չեն ծեծում, չեն սպանում…

Անշուշտ, Նիկոլի ղեկավարությամբ այս դատարկախոսության հեղինակները հիշողության, տրամաբանության ու բարոյականության հետ կապված խնդիրներ ունեն: Չի բացառվում նաև, որ հոգեխանգարման խնդիրներ ունեն:

Միայն թե բնության մեջ գոյություն չունի մի իրավական կարգավորում, որը կստիպի պատմությանը մոռանալ Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի գլխին պատուհասների իշխանության բերած զուլումն ու վայիսը: Ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի մոռացվել, իսկ պատմության դատաստանին մատների արանքով նայողները, հավատացեք, երբեք ու երբեք չեն պլստացել ոչ մի երկրում, ոչ մի հասարակությունում:

Ինչ վերաբերվում է Նիկոլի ռեժիմի ժամանակ «բռնություն չլինելուն», ապա գուցե իրենք են «մոռացել», բայց պատմությունը չի մոռացել, որ Նիկոլի ռեժիմի ժամանակ բանտում մահացել են (գուցե և սպանվել) ապօրինի կալանավորված լրագրող Մհեր Եղիազարյանը և հանրային գործիչ Արմեն Գրիգորյանը (ուղիղ եթերում), Նիկոլի շարասյունը վրաերթի է ենթարկել ու սպանել հղի Սոնա Մնացականյանին: Այս այլանդակությունները տեղի են ունեցել Նիկոլի ռեժիմի օրոք ու պատմությունը սա չի մոռացել:

Ի դեպ, 4 տարի առաջ Նիկոլի ռեժիմի օրոք՝ 2021-ի հունիսի 22-ին, տանս դիմաց կայանված մեքենաս նռնակով պայթեցվել է: Ինձ հարցաքննող իրավապահների հարցին, թե ում եմ կասկածում, ասել եմ՝ Նիկոլին: Ու նաև ասել եմ՝ քանի Նիկոլը վարչապետի աթոռին է, դուք այս գործը չեք բացահայտելու: Այդպես էլ եղավ՝ պայթյունից 4 տարի անց Նիկոլի ոստիկանությունը, դատախազությունն ու քննչականը ասելիք չունեն:

Ես անսպառ համբերություն ունեմ ու համոզված եմ, որ հեռու չէ օրը, երբ պատվիրատուն էլ, կատարողներն էլ, գործը պարտակողներն էլ ջրի երես են դուրս գալու և հնձելու են այն, ինչ ցանել են»:

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ
09:32 Wildberries-ի պահեստը Եկատերինբուրգում ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման