Ներքին 8 ամիս առաջ - 13:30 07-01-2026

Պարոն Փաշինյան, ինձ թվում է՝ դուք ավելի շատ ուզում եք վեհափառ լինել, քան վարչապետ մնալ. Արման Թաթոյան

«Որպես վարչապետ՝ դուք ինձ երբեք չեք տեսնի մեր ազգային ինքնությունն ու եկեղեցին ծաղրի առարկա դարձնելիս, թմբուկ նվագելիս, կրկեսում ծաղրածուի դեր խաղալիս։

Մինչ մեր երկրի տարածքներն օկուպացված են, Երևանում հաճախ պարզապես շնչելու օդ չկա, մինչ մեր թոշակառուները ստանում են ապրելու համար անհնար, պարզապես ծիծաղելի ցածր թոշակներ, մինչ ձևի համար կառուցվում են նոր դպրոցներ և քանդվում է կրթությունը, և ամենակարևորը, մինչ 2020 թվականի պատերազմից հետո անցած հինգ տարիների ընթացքում այս իշխանությունը չի կարողացել այդպես էլ ամրապնդել մեր անվտանգությունը, ուժեղացնել մեր բանակը, որպեսզի մենք կարողանանք պաշտպանվել բոլոր նրանցից, որոնք սպառնում են ամեն օր մեզ ֆիզիկական բնաջնջմամբ:

Պարոն Փաշինյան, ինձ թվում է՝ դուք ավելի շատ ուզում եք վեհափառ լինել, քան վարչապետ մնալ։ Երևի երեկ ու դրանից առաջ էլ ձեր նախընտրական քարոզչությունն էր։ Սա իսկապես ծիծաղելի է»,- այս մասին ասել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը