Ներքին 6 ամիս առաջ - 15:02 07-01-2026

Հունվարի 5-7-ը հայտնաբերվել է 10 հետախուզվող. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հանրապետությունում հունվարի 5-7-ը բացահայտել են 110 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
9 դեպք՝ խարդախության,
7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, թմրանյութի հայտնաբերման,
5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, փաստաթուղթ կեղծելու,
3-ական դեպք՝ խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, հոգեկան ներգործության,
2-ական դեպք՝ բնակարանային գողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու։
Բացահայտվել են վստահված գույքի հափշտակման, շորթման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ընտրական իրավունքին խոչընդոտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, ջրային կենդանիներ ապօրինի որսալու ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, սառը զենք կրելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ինքնիրավչության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 2 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը