Oragir․News-ի «
Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման անդամ Երվանդ Բոզոյանն է։
Հաղորդաշարի շրջանակներում Երվանդ Բոզոյանի հետ զրուցել ենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ Հայ Առաքելական եղեղեցու դեմ քաղաքական իշխանությունների կողմից իրականացվող ամոթալի արշավին և դրան եկեղեցու արձագանքին, հաջակցություն Սամվել Կարապետյանի կայացած երթի և նրա թիմի հետագա գործողությունների, Հայաստանում վրացական սցենարը կրկնելու հնարավորությունների, Սահմանադրության օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձի և դրանում տեղ գտած շեշտադրումների, տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Երվանդ Բոզոյանի համոզմամբ՝ Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին օրակարգ է թելադրել, ու վերջինս ստիպված է եղել արձագանքել դրան, մինչդեռ նախկինում միշտ Փաշինյանն էր կարողանում օրակագրեր թելադրել ու դրա շնորհիվ հաջողության հասնել՝ պահպանել իշխանությունը։
«Այսինքն՝ միշտ ընդդիմությունը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին. Նիկոլ Փաշինյանն է օրակարգ թելադրել, ընդդիմությունը արձանագրել է և պարտվել է։ Այսինքն՝ երբեք չի եղել, որ ընդդիմությունը առաջարկի մի օրակարգ, որտեղ Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի արձագանքի։ Սա, ցավոք սրտի, այդպես է, սա շատ պատճառներ ունի, դրա չեմ ուզում հիմա փակագծերը բացել, բայց սա առաջին անգամ է, որ մեծահարուստը կարող է այնպիսի օրակարգ առաջացնել, որտեղ պետք է արձագանքի արդեն Նիկոլ Փաշինյանը։ Եվ քաղաքական ընդհանրապես պրոցեսները ցույց են տալիս, որ էն քաղաքական ուժը կամ էն կենտրոնը, ով ինքն է սկսում թելադրել օրակարգ, նա էլ վերջնարդյունքում հաջողության է հասնում։ Մինչ այս պահը, քանի որ Նիկոլ Փաշինյանն է օրակարգը թելադրել, ինքը հասել է հաջողության, հիմի հնարավորություն ունի էս բևեռը, ինքը թելադրի։ Եթե ինքը կարողանա օրակարգ ձևավորել, ինքը կհասնի հաջողության, ընդ որում՝ ճիշտ օրակարգեր, որովհետև 1 ցույց կազմակերպելը, դա մի բան է, ընդհանրապես, պրոցեսներ, գործընթաց գեներացնելը, ծրագրելը և նպատակ դնելը՝ բոլորովին այլ բան է»,- կարծում է նա։
Ճշտող հարցին՝ Սամվել Կարապետյանը կարո՞ղ է դառնալ հայկական Իվանիշվիլի, քաղաքագետը դրական պատասխանեց՝ հավելելով, որ ամեն բան կախված է նրա թիմի գործողություններից. «Այո՛, կարող է դառնալ։ Նորից եմ ասում՝ մեր անալիզների հիման վրա կարող եմ ասել, որ կա մոտավորապես 4 տարբերակ, թե ինչ ուղղություններով հնարավոր է զարգացումը՝ կապված, թե իրենք ինչ քայլեր կանեն։ Իվանիշվիլի, չգիտեմ, տարբեր տիպի վերսիաներ կան. կարող է անհաջողություն լինի, կարող է հաջողություն լինի, կարող է միջանկյալ տարբերակ լինի, բայց էդ, դա կապված է արդեն ոչ թե Նիկոլ Փաշինյանի քայլերից, այլ իրենց թիմի քայլերից։ Եթե իրենք ճիշտ քայլերի դիմել, էն քայլերը, ինչ որ կատարվեց Վրաստանում՝ ասենք, Իվանիշվիլին, կբերի հաջողության»։
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի ժողովրդի 85-90%-ը մերժում է Նիկոլ Փաշինյանին, սակայն քաղաքական դաշտի 85-90%-ը չի արձագանքում այս իրողությանը։
Մանրմասները՝ տեսանյութում.