Միտք Ներքին 1 տարի առաջ - 08:37 09-07-2025

Եկեղեցու գրավումը ճանապարհ է բացում դեպի Թուրքիա, որին կհետևի ստրատեգիական օբյեկտների հանձնումը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

Ամեն ինչ պարզ է ու հստակ։

Չունենալով 2026-ին վերարտադրվելու որևէ շանս, պետք է.
1. կազմալուծել բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծել,
2. ունենալ արտաքին հովանավոր։

Արտաքին հովանավորի լավագույն ու իրական թեկնածուները Թուրքիան ու Ադրբեջանն է։ Ինչի համար պետք է մտնել Թուրքիայի ազդեցության գոտի, կատարելով առաջադրված պահանջները։
Երկրի ներսում հաստատելով բռնատիրություն, մնում են վերջին դիմադրության օջախներ, որոնց նույնպես պետք է վերցնել վերահսկողության տակ։

Դրանք են` Եկեղեցին եւ Սփյուռքը։ Սփյուռքի ինստիտուցիոնալ հիմքն էլ եկեղեցին է։
Եկեղեցու գրավումն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Թուրքիա, որին պետք է հետեւեն ստրատեգիական օբյեկտների հանձնում Հայաստանի նոր տիրոջ։

Դրանք են.
– էլեկտրոցանցեր,
– ջրային տնտեսություն,
– էլելտրոկայաններ,
– երկաթուղի։

Բացի դրանից, եւս երկու խնդիր պետք է լուծվի.
– փակել ատոմակայանը,
– բացել “Զանգեզուրի միջանցքը”։

Այս ամենը կատարելուց հետո, 2026-ին ՔՊ-ն կարող է վերարտադրվել եւ մենք կունենանք աշխարհի ամենադեմոկրատական ռեժիմը, որին անգամ Ալիևն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կնախանձեն։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն