Գեղարքունիքում «Dodge Caliber»-ը բախվել է քարերին և հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել. կա 1 զոհ, 4 վիրավոր. shamshyan.com
copy image url

Գեղարքունիքում «Dodge Caliber»-ը բախվել է քարերին և հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել. կա 1 զոհ, 4 վիրավոր. shamshyan.com

Ներքին 4 օր առաջ - 15:58 05-07-2025
Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: