ՌԴ-ն և Ուկրաինան իրականացրել են 25 տարեկանից փոքր գերիների փոխանակում
copy image url

ՌԴ-ն և Ուկրաինան իրականացրել են 25 տարեկանից փոքր գերիների փոխանակում

Արտաքին 3 օր առաջ - 18:06 09-06-2025
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 25 տարեկանից փոքր ռուս զինծառայողների առաջին խումբը վերադարձվել է Ռուսաստան:

Փոխանակվածների թիվը չի նշվում: Ուկրաինայի նախագահը հաստատել է երկրորդ խոշոր փոխանակումը: Նրա խոսքով՝ փոխանակումը տեղի կունենա մի քանի փուլով և կշարունակվի առաջիկա օրերին:

«25 տարեկանից փոքր ռուս զինծառայողների առաջին խումբը վերադարձվել է։ Դրա դիմաց փոխանցվել է համարժեք թվով Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիներ»,- ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսում։

Հայտարարության մեջ չի նշվում, թե քանի զինվոր է փոխանակվել։

«Այսօր սկսվեց փոխանակումը, որը կշարունակվի մի քանի փուլով առաջիկա օրերին: Վերադարձվողների կատեգորիաների մեջ այժմ ներառված են վիրավորները և ծանր վիրավորները, ինչպես նաև 25 տարեկանից փոքր անձինք։ Գործընթացը բավականին բարդ է, կան բազմաթիվ զգայուն մանրամասներ, բանակցությունները շարունակվում են գործնականում ամեն օր»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։