Ներքին 1 տարի առաջ - 23:35 12-06-2025

Բաքուն փոխում է հայկական մշակույթը՝ վերափոխելով Ծիծեռնավանքը

Ադրբեջանական իշխանությունները հայտարարել են, թե վերականգնելու են հայկական Ծիծեռնավանքը, որը գտնվում է Արցախի Հանրապետության Բերձորի / Լաչինի / շրջանում՝ ներկայումս Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Սակայն վերականգնման իրական նպատակները եւ վանքի ապագան հարցականի տակ են։

Հայտնի չէ, թե ինչ կերպ է շարունակելու իր գոյությունը վանքը՝ վերականգնումից հետո։

Ենթադրելի է, որ հայկական վանքը կարող է հանձնվել Ադրբեջանի կողմից խրախուսվող աղվանա-ուդիական քրիստոնեական համայնքին՝ փորձելով վերագրվել հայկական մշակութային ժառանգությունը։

Ըստ Trend գործակալության՝ Բերձորի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հուսեյն Գուլիեւը հայտարարել է, որ ադրբեջանական պետական մարմինները մշակում են առաջարկներ՝ վանքի վերականգնման ուղղությամբ։

Նշենք, որ Ադրբեջանը հայկական Ծիծեռնավանքը կոչում է «Աղօղլանի վանք»՝ փորձելով փոխել ոչ միայն դրա մշակութային, այլեւ պատմական ինքնությունը։

Աղբյուրը՝ westernarmeniatv.com

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն

Ձեզ գուցե հետաքրքրի