Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 18:13 12-06-2025

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետին

Փաշինյանը X սոցիալական ցանցում ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին ավիավթարի կապակցությամբ։

«Խորապես վշտացած եմ Ահմադաբադում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական վթարի լուրից։ Մեր անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Նարենդրա Մոդիին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին։ Մեր աղոթքները բոլոր զոհերի, բոլոր տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,- ասվում է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված