Նոր վախ. հեղափոխության հաջորդ զոհերը մտավորականներն են լինելու
copy image url

Նոր վախ. հեղափոխության հաջորդ զոհերը մտավորականներն են լինելու

Միտք Ներքին 1 օր առաջ - 09:15 30-06-2025
Հազարավոր մարդիկ կողմնակից են Սրբազան շարժմանը, Բագրատ Սրբազանին ճանաչում են առաջնորդ։ Ոչ պակաս հանրային աջակցություն է վայելում Միքայել Սրբազանը։ Ժողովուրդը նրանց սիրում է։

«Ամո՛թ Հասմիկ Պապյանին, հազա՛ր ամոթ։ Ամբողջ կյանքդ բարձր արվեստի մեջ լինես ու երկրումդ ռազմական հեղարշրջան կողմնակից լինե՞ս։ Ընդդեմ ավտոբուս վառողների բառ չարտասանե՞ս։ Գուցե լավ չի՞ ընկալել փաստերը»,- հունիսի 29-ին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։

Օպերային հայտնի երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանն ընդամենը ցավ է հայտնել, որ Միքայել Սրբազանը կալանքի տակ է, պատմել նրա հետ կապված մի լուսավոր հուշ։ «Երազ տեսա, որ երգում եմ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում։ Տեղյակ էի, որ, մինչ այդ, Յոթ Վերքում որևէ մենահամերգ տեղի չէր ունեցել։ Զանգահարեցի սրբազանին, ներկայացա, պատմեցի երազիս մասին։ Հարցրեցի, կարելի՞ է…, թույլ չտալով հարցս ավարտել՝ պատասխանեց՝ «քեզ ամեն ինչ կարելի է»… կազմակերպեց համերգը, դաշնամուր և 400 աթոռներ բերվեցին եկեղեցի։ Միայն մեկ բան խնդրեց. հանկարծ ստեղծագործությունները ծափահարություններով չընդմիջվեն, սա եկեղեցի է…լեփլեցուն Յոթ Վերքում երգեցի բացառապես Կոմիտաս։ Ուխտս ի կատար ածվեց։

Անասելի, աներևակայելի ցավ եմ ապրում… ետ բերեք իմ երազի օրերը…»,- գրել է Հասմիկ Պապյանը։

Հազարավոր մարդիկ են աջակցություն հայտնում Բագրատ Սրբազանին կամ Միքայել Սրբազանին։ Ինչո՞ւ Աննա Հակոբյանին վրդովվեցրել է հենց Հասմիկ Պապյանի դիրքորոշումը։

Հոգևոր իշխանություն ունեն ոչ միայն հոգևորականներն, այլև մտավորականները՝ ուսուցիչները, գիտնականները, պոետները, երգիչները և այլն։ Նախկինում նրանք մեկ ամբողջություն էին կազմում։ Այսինքն՝ մտավորականը նույն հոգևորականն էր, հոգևոր իշխանություն ունեցողը։

Իհարկե՝ եղել են նաև մութ տարիներ։ Օրինակ՝ խորհրդային բռնազավթման տարիներին հոգևորականները հալածվել են, եկեղեցիներն ավերվել, փակվել։ Այդ ժամանակ հոգևոր իշխանություն ունեին միայն մտավորականները։ Խորհրդային զավթիչները հոգևոր իշխանության գործառույթը շնորհել էին մտավորականներին։ Մտավորականությունը համարում էին խավ։ Այս ընկալումը իներցիայով շարունակվում է։ Հոգևոր իշխանության հետ կապված խնդրները, թեմաները առավելապես դրվում են ոչ թե հոգևորականների, այլ մտավորականների վրա։

Ներկայումս հոգևորականն ու մտավորականը միմյանցից որոշ չափով հեռացել են, սակայն ներդաշնակ են։ Նրանց միավորում է հոգևոր իշխանության խնդիրներն ու պատասխանատվությունը։ Եվ օրինաչափ է, որ նրանք միմյանց պետք է պաշտպանեն։

Այս առումով՝ շատ նորմալ է, որ Հասմիկ Պապյանը ցավ է ապրում, երբ Միքայել Սրբազանը կալանավորվել է, չարչարվում է բանտում։ Նույնիսկ եթե մտավորականը, գիտնականը, ստեղծագործողը, երգիչը ծանոթ չեն Բագրատ Սրբազանին կամ Միքայել Սրբազանին, միևնույն է՝ մտավորականների ու հոգևորականների ընդհանուր առաքելությունը նրանց միավորում է։ Եվ իր կոչումից չփախչող մտավորականը, առնվազն՝ ցավ է զգում հոգևորականի չարչարանքները տեսնելով։ Սա նորմալ է։

Սրանից զատ Հասմիկ Պապյանը մեծ ժողովրդականություն ունի, ժողովուրդը նրան ճանաչում ու սիրում է։ Արվեստասերների, դասական երաժշտության սիրահարների համար նա մեծ տեղ ունի։ Նրա խոսքը հանրային ուշադրության է արժանանում անկախ այն բանից, թե ինչի մասին է նա խոսում։

Կարճ ասած՝ Աննա Հակոբյանը, հավանաբար՝ վրդովվել է, որ սիրված երգչուհի Հասմիկ Պապյանի վերաբերմունքը կընդօրինակեն մյուս մտավորականները, կհետևեն նրա օրինակին, հալածվող հոգևորականների մասին մի լավ բան կասեն։ Այս պարագայում կաթողիկոսափոխության արշավը, հավանաբար կտապալվի, իսկ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի չինական հեղափոխականների օրինակով՝ մշակութային հեղափոխություն անել, հալածելով, բանտարկելով այն մտավորականներին, որոնք չեն աջակցում իշխանություններին։ Այսինքն՝ հեղափոխության հաջորդ զոհերը լինելու են մտավորականները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
16:20 Եթե պարզվի, որ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ եկեղեցու կողքին. Սարիկ Մինասյան
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
11:59  Ըստ ռուս եկեղեցու` մեղավորը կանայք են, ոչ թե գարեջուրն ու հեռուստացույցը
21:56 Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը